
Ռոնալդուն փնտրում է տարեց երկրպագուին, որն արցունքն աչքերին վանկարկել է իր անունը

Պորտուգալիայի հավաքականի և «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «X» սոցիալական ցանցում (նախկինում՝ «Թվիթեր») իր օգտահաշվում հրապարակում է արել՝ կոչ անելով գտնել տարեց երկրպագուին, որը խաղերից մեկի ժամանակն արցունքն աչքերին վանկարկել է իր անունը։
«Ես փնտրում եմ նրան: Շնորհակալ կլինեմ ցանկացած տեղեկատվության համար»,- գրել է պորտուգալացի ֆուտբոլիստը։