Անվտանգության մեխանիզմը Մոսկվա զանգելն է եղել սպառնալիքի դեպքում․ Արմեն Գրիգորյան
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ փեյջերների պայթյունի զոհերի թիվը հասել է 12-ի։ Նրանց թվում կա 2 երեխա։ Բացի այդ, դեռ հիվանդանոցում է գտնվում 2750 մարդ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Միջադեպի հետևանքով զոհված երեխաներից մեկը 8-ամյա աղջիկ է, մյուսը՝ 11-ամյա տղա։
Արդեն մի քանի օր է՝ հասարակական մի խումբ գործիչներ կոչ են անում արցախահայերին իրենց երեխաներին Հունգարիա ճամբար չուղարկել։ Պատճառն այն է, որ հենց Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին։ Բացի այդ, Հունգարիան աչքի է ընկնում իր ադրբեջանամետ կեցվածքով, ուստի անկանխատեսելի է, թե ինչ կարող է լինել հայ երեխաների հետ այնտեղ։
ՀՀ ռազմատեխնիկական կարիքների 25-30%-ը պետք է բավարարի ներքին արդյունաբերությունը․ Գրիգորյան
Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերյալ Ադրբեջանը ներկայացնում է իր նարատիվները, բայց խնդիրն այն է, թե որքանով առաջադրված մեղադրանքները, դրանց որակումները կկիսի միջազգային հանրությունը։
Հայաստանի երիտասարդական հավաքականում Գոռ Մանվելյանն անցկացրել է 4 հանդիպում, այնուհետև հրավիրվել է ազգային հավաքական, որի կազմում օրեր առաջ նշել է նորամուտը՝ խաղադաշտ դուրս գալով Ազգերի լիգայի 2-րդ տուրի՝ Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղի վերջնամասում։
«Այս տարի Ուկրաինային տրամադրվող մեր ռազմական օգնության ծավալը կազմել է 153 միլիոն եվրո: Մինչև տարեվերջ լրացուցիչ օգնության արժեքը կլինի 40 միլիոն եվրոյից մինչև 50 միլիոն եվրո», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
2026-ին ՀՀ զինվորն ավելի պաշտպանված կլինի․ Անդրանիկ Քոչարյան
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի արտահերթ գործկոմի նիստի շրջանակներում պարգևատրվեցին Փարիզի Օլիմպիական խաղերի մեդալակիրները և նրանց մարզիչները: ՀԱՕԿ գործկոմի նիստը ղեկավարում էր Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն, ով ամփոփեց Փարիզ-2024-ում հայ մարզիկների ելույթները:
Թայվանյան Gold Apollo-ն հայտարարել է, որ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման անդամներին պատկանող իր ապրանքանիշով փեյջերները, որոնք պայթեցվել են սեպտեմբերի 17-ին, պատրաստվել և վաճառվել են ընկերության հունգարական գործընկեր BAC ընկերության կողմից, որն ունի համապատասխան լիցենզիա:
Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) խորհրդարանական ֆրակցիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ֆյուլյուստան Քըլըչ Քոչյիղիթն անդրադարձել է Թուրքիայի աշխատաշուկայում տիրող իրավիճակին:
Ռուսաստանի հետ 96% ռազմարդյունաբերական համագործակցությունն իջել է 10%-ից էլ ցածրի․ Արմեն Գրիգորյան
Արցախի Հանրապետության օկուպացիայի հետևանքով արձանագրված նյութական կորուստների վիճակագրությունը՝
#ՀԻՄԱ․ ՎԵՐԼՈՒԾԵԼՈՎ ՀՀ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ․ ՔՆՆԱՐԿՈՒՄ․ ՈՒՂԻՂ
Արգելել եմ, որ ՀՀ օգտագործված շորեր, ավտոներ, կիսամաշ պագրիշկեք ուղարկեն. Փաշինյան
168.am-ի տեղեկություններով, ԱԺ պատգամավորները ստացել են հերթական պարգևավճարները։ ԱԺ պաշտոնական կայքում, սակայն, մինչ այս պահը տեղադրված չէ ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունը։
«Եթե 2020 թվականի ռազմարդյունաբերության ոլորտին տրվող բյուջեն X գումար է եղել, ապա վերջին չորս տարիներին այդ գումարի ծավալը 100 անգամ ավելացել է։ Այսպիսով, կարող եք պատկերացնել, թե ինչ ծավալի է հասել ռազմարդյունաբերության պատվերի ծավալը»,- ընդգծեց Գրիգորյանը։
#ՀԻՄԱ. Հայկական կենսունակ նարատիվն աշխարհում. քննարկում. ՈՒՂԻՂ
Ծրագրի առաջին փուլով կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում էր տրամադրվել 600 ընտանիքի։ Փոխհատուցումը նախատեսված էր վեց ամիս ժամկետով, առաջնահերթությունը տրվել էր բազմանդամ և բազմազավակ ընտանիքներին։
Ինչպես իր մեկնաբանությունում հայտարարել է Հայկ Գասպարյանը, «ԱրԲատ» գումարտակն է ընտրվել մեղադրանքների համար, քանի որ Ուկրաինայում ևս ձևավորվել է իբր հայկական գումարտակ` «Nemesis Group»–ը։ Այն ստեղծվել է այն բանից հետո, երբ տեղեկություններ են տարածվել ՌԴ–ում «ԱրԲատ» գումարտակի ստեղծման մասին (այն իրականում վաղուց կար, բայց պաշտոնապես հայտարարվեց միայն 2023 թվականի հունիսին)։
Նիկոլը չի ասում, որ հենց Սերժ Սարգսյանի շնորհիվ է, որ ՀՀ-ն տնտեսապես մեծ օգուտներ քաղեց և շարունակում է ավելացնել տնտեսական գրավչությունն ու տուրիզմի ծավալների աճը՝ համագործակցության մեխանիզմներ ստեղծելով ԵԱՏՄ և երրորդ երկրների միջև կապող օղակ հանդիսանալու տեսանկյունից: Նիկոլը չի ասում, որ եթե չլիներ նախկին իշխանության այդ որոշումը, ապա Հայաստանն այսօր ստեղծված համաշխարհային իրադրության ֆոնի վրա, կվերածվեր աղքատության ու գործազրկության վառ օրինակի:
Պետական քարոզչությամբ Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետության բռնազավթած տարածքների և այնտեղ մնացած հայկական ժառանգության վերաբերյալ ստահոդ տեղեկություններ տարածել՝ տարբեր միջոցների կիրառմամբ։ Վերջերս Եգիպտոսի և առհասարակ արաբական աշխարհի ամենահեղինակավոր ԶԼՄ-ներից մեկում՝ «Ալ-Ահրամ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի համացանցային հարթակում, լույս է տեսել հոդված, որտեղ Շուշին ներկայացվում է որպես ադրբեջանական քաղաք՝ ստանալով «Փոքրիկ Փարիզ», «Արվեստի կովկասյան տաճար», «ադրբեջանական երաժշտական ինստիտուտ» և այլ անվանումներ։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին ելույթ ունենալով Երևանում կազմակերպված Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ մի շարք հակասական հայտարարություններ է արել, որոնք ոչ միայն մեր հանրության մոտ են կասկածներ հարուցել, այլև այդ միջոցառման մասնակիցների: Բացի այն, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչների այդ օրվա ելույթներում են հակասություններ եղել, այլև տարբեր ժամանակներում Փաշինյանի կողմից արված հայտարարությունների միջև: Ներկաներից շատերը քննարկումներից դուրս են եկել խոր անվստահությամբ` միջոցառումը համարելով ժամանակի անիմաստ վատնում:
Վրաստանի սահմանային ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել հնդկական դրոշով նավթատար NAV DURGA նավը Վրաստանի տարածքային ջրերում նավագնացության կանոնները խախտելու համար։ Այս մասին հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Միջազգային դատարանները հաղորդակցության լավ խողովակ են միջազգային հանրության հետ․Եղիշե Կիրակոսյան
Չի կարող լինել Խաղաղության համաձայնագիր առանց արդարության, մի շարք հարցեր հետոյի թողնելը, ինչպես Փաշինյանն ասաց, սխալ է․ Սառա Բաբայան
Արցախահայերի իրավունքների վերականգնման համար չպետք է ետ կանչենք մեր դիմումները միջազգային ատյաններից, այլ ուժեղացնենք մեր այդ գործողությունը․ Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայան
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ մոտակա ժամանակաշրջանում Հայաստանն ակնկալում է Արդարադատության միջազգային դատարանի վճիռը, որը վերաբերելու է, իրավաբանական տերմինով ասած՝ նախնական առարկություններին։
«Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ որոշել է վաճառքի հանել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և լքել հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլը։
Գործերի քննության փուլում փոխհատուցման պահանջները ձևավորվելու են․ Եղիշե Կիրակոսյան