Վրաց ժողովուրդը ճնշող մեծամասնությամբ հայտարարել է, որ իրենց ապագան Եվրոպայի և Արևմուտքի հետ է: Գործողություններն ու հայտարարությունները, որոնք մեկուսացնում են Վրաստանը, չեն ծառայում այս նպատակին։
Սպանել են Վրաստանում ամենահայտնի տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեին։
Իսրայելն իր ռազմական ջանքերի «ծանրության կենտրոնը» տեղափոխում է հյուսիս՝ Լիբանանի հետ սահման, և սկսվում է պատերազմի նոր փուլը։
Սեպտեմբերի 28-ին Սուրբ Տրդատի բաց խորանում տեղի կունենա Մյուռոնօրհնության սուրբ արարողություն, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին կվերաօծվի Մայր Տաճարը: Երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը հայտարարեց, որ հրավերներ ուղարկվել են իշխանություններին, իսկ ներկա գտնվելն իրենց որոշումն է։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Իրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման մասին ՌԴ ԱԳՆ առաջարկը, որը չորեքշաբթի օրը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։
Ինչևէ, դիտորդները սպասում են, որ սեպտեմբերի 22-ին Գերմանիայի Բրանդենբուրգ նահանգում կայանալիք ընտրությունները կարտացոլեն մարդկանց տրամադրությունները՝ հաջորդ տարի նախատեսված համընդհանուր ընտրություններից առաջ: Բրանդեբուրգյան ընտրությունները կարող են նշանակություն ունենալ, թե ինչ քաղաքականություն կորդեգրի Գերմանիան միգրացիայի հարցում:
Արևմուտքը չի համոզում Ուկրաինային բանակցել Ռուսաստանի Դաշնության հետ, բայց արտասահմանյան լրատվամիջոցներում պարբերաբար նման «ալիքներ» կհայտնվեն։ Միևնույն ժամանակ չարժե հուսալ պատերազմը սառեցման վրա։
Կանադայի ընդդիմադիր Պահպանողական կուսակցությունը կարող է անվստահության քվեարկություն հայտարարել վարչապետ Ջասթին Թրյուդոյի լիբերալ կառավարությանը հաջորդ շաբաթ։ Այս մասին տեղեկացրել է CTV հեռուստաալիքը։ Պահպանողականները կարող են այդ հարցը քվեարկության դնել խորհրդարանում սեպտեմբերի 24-ից ոչ շուտ։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կողմ է քվեարկել Պաղեստինի ներկայացրած բանաձեւի նախագծին, որով Իսրայելից պահանջվում է կատարել Միջազգային դատարանի որոշումը և մեկ տարվա ընթացքում լքել օկուպացված պաղեստինյան տարածքները։
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Վրաստանի իշխանություններին կոչ է արել չեղարկել այն օրենքը, որը վերաբերում է ԼԳԲՏ (ՌԴ-ում ճանաչվել է ծայրահեղական շարժում եւ արգելված է) քարոզչության եւ սեռը փոխելու արգելքին, որը, նրա հավաստիացմամբ, «էլ ավելի է երկիրը հեռացնում ԵՄ տանող ճանապարհից»։ Նա այսպիսի դիրքորոշում է հայտնել X սոցցանցի իր էջում։
Իլոն Մասկը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ը «կգլորվի դեպի բռնապետություն», եթե Դոնալդ Թրամփը պարտվի նախագահական ընտրություններում։
Ավիաշինական Boeing ընկերությունը չորեքշաբթի հայտարարել է, որ ժամանակավորապես աշխատանքից ազատում է տասնյակ հազարավոր աշխատակիցների՝ մոտ 30 հազար մեքենավարների գործադուլից հետո, որի արդյունքում իր 737 MAX և այլ ինքնաթիռների արտադրությունը դադարեցվել է, հայտնել է Reuters գործակալությունը:
Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում զգալի առաջընթացին, Հայաստանի սահմանադրությունը շարունակում հանդիսանալ փաստաթղթի ստորագրման ամենալուրջ խոչընդոտը։
Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի կապակցությամբ սեպտեմբերի 19-ին ժամը 9:00-ին Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք կմատուցվի: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Wildberries-ի գրասենյակում կրակոցից հետո Տատյանա Բակալչուկը դիմել է ամուսնուն։ Նա տեսանյութը հրապարակել է իր թելեգրամյան ալիքում: «Զինված մարդիկ ներխուժել են մեր գրասենյակ, փոխհրաձգություն ու ջարդ սարքել։ Երիտասարդ տղաներ են մահացելխ Վլադիսլավ, ինչ ես անում: Ինչպե՞ս ես նայելու ծնողներիդ, մեր երեխաների աչքերին։ Ինչպե՞ս կարողացար: Ինչպե՞ս կարողացար իրավիճակը հասցնել նման անհեթեթության»,- տեսաուղերձում ասել է նա: Չորեքշաբթի ավելի […]
Ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով ստացված տեղեկությունը, Գյումրիի Երևանյան խճուղու հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 48-ամյա մի տղամարդու:
Կսահմանափակվեն «զգայուն բովանդակությունը», օրինակ՝ կռվի տեսարանները, կամ այնպիսի նյութերը, որոնք գովազդում են կոսմետիկ պրոցեդուրաներ։
Ընկերությունը հիմնվել է Թուրքիայի վիաճակագրական ինստիտուտի (TÜİK) նախնական հրապարակված տվյալների վրա։ Նշվում է, որ թուրքական մետալուրգիական ձեռնարկությունները 2024-ի հունվար-հուլիսին ամենաշատ երկաթե հանքաքարը (3․37 մլն տոննա) ներմուծել են Բրազիլիայից։
Սոխը, կարտոֆիլն ու նեխուրը մանր կտրատեք: Սխտորը դանակի կոթով ճզմեք, ապա մաքրեք ու մանրացրեք:
Մի անգամ ծեր վանականին հարցրին, թե ինչ է նշանակում «աղոթքը մեղք կհամարվի» խոսքը: Այդ պահին նրա մոտ մի հավատացյալ կին եկավ՝ օրհնություն խնդրելու: Ծերը նրան ինչ-որ բան խնդրեց անել, իսկ վերջինս պատասխանեց, որ հիմա չի կարող, իսկ հետո կտեսնի ինչ կարող է անել:
2024 թվականի II եռամսյակում Վրաստանում ամսական միջին անվանական աշխատավարձը, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, աճել է 11,1 տոկոսով (200,4 լարի) և կազմել 2004 լարի 9 թեթրի։
Էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Զուխրա Պավլովան ասել է, որ ծխելը թողնելը կարող է գրեթե երկու անգամ նվազեցնել սրտի կաթվածի ռիսկը։ Նա մեթոդը բացահայտել է Telegram-ում։
Այսօր Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի ու արցախահայերի նկատմամբ էթնիկ զտման, բռնի տեղահանության առաջին տարելիցն է։ 2023-ի այս օրը սկսված դժոխային իրադարձություններին զոհ դարձած հարյուրավոր արցախահայերի մահվան տարելիցը։ Հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ ամենաողբերգական ու խայտառակ կորստի տարելիցը։ Սեփական հայրենակիցներին անօգնական թողնելու ու թշնամական վայրագությունների վտանգին հանձնելու ամոթի տարելիցը։
Սեպտեմբերի 17-ին լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժման անդամների կողմից տվյալների փոխանցման համար օգտագործվող հազարավոր փեյջերները միաժամանակ պայթել էին Լիբանանի տարբեր շրջաններում:
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի պարեկները սեպտեմբերի 17-ին, կեսգիշերն անց, Սարյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել 31-ամյա մի երիտասարդի:
Մոսկվան HSE GCII 2024 քաղաքների նորարարական գրավչության համաշխարհային վարկանիշի 9-րդ հորիզոնականում է։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, վկայում են «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի վիճակագրական հետազոտությունների և գիտելիքների տնտեսության ինստիտուտի տվյալները։
Թուրքիան առաջ է անցել Չինաստանից՝ դառնալով անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համաշխարհային շուկայում ամենամեծ մատակարարը։ Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի (CNAS) զեկույցի համաձայն՝ աշխարհում ռազմական անօդաչու թռչող սարքերի վաճառքի 65%-ն այժմ իրականացվում է Թուրքիայի կողմից։ Սա զգալի տեղաշարժ է 2014 թվականի համեմատ, երբ Չինաստանը զբաղեցնում էր առաջատար դիրքը:
ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանը հոգեխանգարված է և ցանկացած պահի կարող է ցանկացած բան անել, որ ոչ մի ադեկվատ մարդ չէր անի:
Այլ կերպ ասած, ըստ էության տեղի է ունենում տնտեսական գործընթաց՝ պրոֆեսիոնալ ակումբի սեփականատիրոջ փոփոխություն, որը հասունացել է ոչ տնտեսական տրամաբանությամբ ու ոչ տնտեսական մշակույթով:
Հիմնադրվել է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը, որի մասնակիցները ղեկավար պաշտոններ են զբաղեցնում ամենատարբեր ոլորտներում՝ ֆինանսներից, հեռահաղորդակցությունից, խորհրդատվությունից մինչ տվյալագիտություն և միջազգային հարաբերություններ։