
Վրաստանում հնդիկ նավապետին տուգանել են

Վրաստանի սահմանային ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել հնդկական դրոշով նավթատար NAV DURGA նավը Վրաստանի տարածքային ջրերում նավագնացության կանոնները խախտելու համար։ Այս մասին, ըստ aliq.ge-ի՝ հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Նավի նավապետի նկատմամբ, ով Հնդկաստանի քաղաքացի է, վարչական վարույթ է հարուցվել։ Նա տուգանվել է 50 հազար լարիով։
Վարչությունը չի պարզաբանում, թե կոնկրետ ինչ խախտման մասին է խոսքը։
Տուգանքը վճարելուց հետո նավին թույլատրվել է շարունակել ազատ նավարկությունը։