«Թուրքիան վերածվել է բանվորների գերեզմանի». թուրք պատգամավոր

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) խորհրդարանական ֆրակցիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ֆյուլյուստան Քըլըչ Քոչյիղիթն անդրադարձել է Թուրքիայի աշխատաշուկայում տիրող իրավիճակին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Քոչյիղիթը մամուլի ասուլիսի ժամանակ շեշտել է, որ Թուրքիայում ամենավատ պայմաններում են մարդիկ աշխատում:

«Մի կողմից աշխատողներն ամենավատ պայմաններում են աշխատում և դրա դեմ գործադուլներ անում, իսկ մյուս կողմից այս երկիրը վերածվել է բանվորների գերեզմանի»,-հավելել է նա:

Նա հայտնել է, որ միայն օգոստոսին 129 մարդ աշխատանքի ընթացքում մահացել է, իսկ վերջին 8 ամսվա պարագայում այդ թիվը հասնում է 201-ի:

«Սա պատերազմային հաշվեկշիռ է: Սա բանվոր դասակարգի դեմ կապիտալի մղած պատերազմի հաշվեկշիռն է»։

Տեսանյութեր

Լրահոս