Արարատ Միրզոյանը շնորհավորել է էստոնացի գործընկերոջը ԱԳ նախարարի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարգուս Ցահքնային՝ Էստոնիայի արտգործնախարարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Այս մասին ՀՀ ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Շնորհավորում եմ սիրելի գործընկեր և բարեկամ Մարգուս Ցահքնային՝ Էստոնիայի ԱԳ նախարարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Գնահատելով արդեն ձևավորված ամուր կապերն՝ ակնկալում եմ շարունակել համատեղ ջանքերը, նախաձեռնություններն՝ ավելի ամրապնդելու համագործակցությունը Հայաստանի և Էստոնիայի միջև, ինչպես նաև Հայաստանի ներգրավվածությունը Եվրոպական միության հետ», – նշված է Արարատ Միրզոյանի գրառման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031