Աղվան Հովսեփյանին ու նրա ընտանիքի անդամներին հրավիրել են դատախազություն

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ու նրա ընտանիքի անդամներին հրավիրել են դատախազություն` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

Ինչպես տեղեկանում ենք «Ազդարար» պաշտոնական հայտարարությունների հարթակից, Աղվան Հովսեփյանը, կինը՝ Աստղիկ Հովսեփյանը, որդիները՝ Նարեկ, Արմեն և Միսակ Հովսեփյանները, հարսը՝ Մարինա Նուշիկյանը, դատախազություն են հրավիրվել հուլիսի 25-ին։

Դատախազություն է հրավիրվել նաև Չեխիայում գրանցված «ՕՄԻՌԱ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը։ Նշվում է, որ ընկերությունը փոխկապակցված է Հովսեփյանների ընտանիքի հետ։ «ՕՄԻՌԱ» ՍՊԸ-ին է պատկանում «Տելիա մայնինգ» ՍՊԸ-ի 99․9%-ը։

Վերջինիս 0.1% սեփականատերը Հովսեփյանների ընտանիքի անդամ Նորա Բարսեղյանն է։ Նա նույնպես հրավիրվել է դատախազություն։

Դատախազությունը չի հրապարակում, թե ինչ գույք է ցանկանում բռնագանձել։ Պատճառաբանում են, որ շահագրգիռ անձիք իրավունք ունեն ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշումներ, ինչի արդյունքում կարող է փոփոխվել բռնագանձման ենթակա ենթադրաբար ապօրինի գույքի ցանկը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031