Բաժիններ՝

Թուրքիան սկսել է էլեկտրաէներգիա արտահանել Իրաք

Իրաքի վարչապետ Մուհամմեդ էլ Սուդանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Իրաքը սկսել է էլեկտրաէներգիա ներկրել Թուրքիայից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես նշվում է, որ Թուրքիայից էլեկտրաէներգիա է մատակարարվում Մոսուլի արևմուքում գտնվող էլեկտրակայանին։ Հայտարարության մեջ նշվում է, որ 2004 թվականից հետաձգված այս նախագիծը հանդիսանում է հարևան ցանցերին միանալու և տարածաշրջանային էներգետիկ համակարգին ինտեգրվելու Իրաքի ռազմավարության մի մասը։

Վերոհիշյալ գծով Իրաքի հյուսիում գտնվող Նինովա, Սելահադդին և Քիրքուք շրջաններին կմատակարարվի 300 մեգավատ հզորությամբ էլեկտրաէներգիա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031