Փետրվարի 25-ին, ժամը 04։40-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան գյուղի Գայի փողոցում այրվում է տուն։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հանրապետության տարածքում փետրվարի 25-ին և 26-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Փետրվարի 27-29-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
ԱՄՆ-ն իր պատժամիջոցային ցուցակներում ներառել է 16 թուրքական ընկերություն։ Reuters-հաղորդմամբ, այս մասին հայտնել է ԱՄՆ առևտրի նախարարությունը։
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
«Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալության հաշվարկների համաձայն, որոնք հիմնված են Իտալիայի շրջակա միջավայրի և էներգետիկ անվտանգության նախարարության տվյալների վրա, 2023թ․ Ադրբեջանը Իտալիա է մատակարարել մոտ 11,3 մլն տոննա նավթ, ինչը 25%–ով ավել է, քան 2022թ․։
Ծովախեցգետնի ձողիկները կտրատեք: Ձվերը խաշեք, մաքրեք, հովացրեք, խորանարդաձև կտրատեք:
Երեխայի դաստիարակությունը սկսվում է հղիությունից: Եթե, իր կրծքի տակ երեխա կրող, մայրը հուզվում է և վշտանում՝ ապա նրա որովայնում գտնվող պտուղը նույնպես անհանգստանում է: Իսկ եթե մայրն աղոթում է և ապրում հոգևոր կյանքով՝ ապա մանուկը նրա որովայնում օրհնվում է:
2023 թվականի IV եռամսյակում, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, Վրաստանում գործազրկության մակարդակը նվազել է 0,7 տոկոսային կետով և կազմել 15,3 տոկոս, տեղեկանում ենք Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներից:
Վաղ փուլերում քաղցկեղը հաճախ զարգանում է առանց ախտանիշների, ուստի, եթե մարդը ցավ չունի, դա չի երաշխավորում, որ նա քաղցկեղ չունի, զգուշացրել է ուռուցքաբան Խամիս Մագոմեդովան։ Բժիշկը Lenta.ru-ի հետ զրույցում ցրել է քաղցկեղի մասին մի քանի հայտնի միֆ։
Փոխարենը՝ այլ երկրների և հատկապես Հնդկաստանի քաղաքացիներն են կտրուկ ավելացել։ Եթե մեկ-երկու տարի առաջ Հայաստանի փողոցներում հատուկենտ հնդիկների կարելի էր հանդիպել, ապա այսօր նրանք ամենուր են։ Եվ ոչ միայն հնդիկները։ Նրանք Հայաստան են գալիս հիմնականում աշխատելու համար։ Ու քանի որ անհամեմատ էժան աշխատուժ են, աստիճանաբար շուկայից դուրս են մղում տեղական աշխատուժը, որը խթանում է նաև Հայաստանի քաղաքացիների աշխատանքային միգրացիան։
Արագ հաղորդում, արագ արձագանքում․ Մեծամորի ոստիկաններն ու պարեկները հայտնաբերեցին գողացված մեքենան
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Այսօրվա կրակոցներն ուղիղ գծով 2,16 կմ [ըստ քարտեզային կոորդինատների] Հայաստանի խորք ներխուժած վայրից է:
Նյու Յորքում գտնվող «Մարդու իրավունքների հետազոտության կազմակերպություն»-ը (HRW) հրապարակել է «Քեզ գտնելու ենք. գլոբալ դիտարկում այն մասին, թե ինչպես են պետությունները արտերկում գտնվող իրենց քաղաքացիների վրա ճնշում գործադրում» վերնագրով զեկույց: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
475 միլիոն դրամ. ահա այսքան է արժեցել Պաշտպանության նախարարության՝ հերթական մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով գնումը «Զինառ» ՓԲԸ-ից: Պետգնումների armeps համակարգում գնման առարկա է մատնանշվել «հատուկ նշանակության այլ ծառայություններ»-ը, իսկ պայմանագրի տեխնիկական բնութագրից տեղեկանում ենք, որ այդ ծառայությունները ներառում են ՀՀ ՊՆ շենքերի սանիտարական մաքրումը, կոմունալ սպասարկումը, ինժեներատեխնիկական ենթակառուցվածքների տեխնիկական սպասարկումը և տարածքի բարեկարգումը: Ծառայությունները պետք է իրականացվեն 2024 թվականի առաջինից չորրորդ եռամսյակների ընթացքում:
Ճնշում գործադրեք եվրոպական քաղաքական դաշտի վրա մեր ազգային հարցերով, այսօրվա տեխնոլոգիաները թույլ են տալիս հասնել մեծ հաջողությունների նաև փոքր թիմերով կամ համայնքներով։ Նիկոլ Փաշինյանն այլևս տոքսիկ է՝ որպես գործիչ։ Հայերիս համար դա պարզ է։ Հարկ է այդ ճշմարտությունը հասցնել նաև Եվրոպայի քաղաքական գործիչներին։
«Բարդ Talk» հաղորդաշարի հերթական թողարկման շրջանակներում քաղաքական վերլուծաբաններ Արմեն Բաղդասարյանն ու Գառնիկ Գևորգյանը քննարկում են անցած մի քանի օրերին արտաքին քաղաքական կյանքում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները, Հայաստանի իշխանության կողմից երկրի արտաքին քաղաքական վեկտորը փոխելու ռիսկերն ու մարտահրավերները, պետություն-հայրենիք կեղծ հակադրության շարունակվող քարոզչությունն ու դրա հետևանքները։
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը հաստատել է իր այցը Կիև և ցույց տվել Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման լուսանկարը:
Թե ինչպե՞ս կհանգուցալուծվեն ԵՄ երկրների ֆերմերների բողոքի ցույցերը, և արդյոք Լեհաստանի նախագահի վարքագիծն օրինակ կծառայի՞ ԵՄ այլ երկրների առաջնորդների համար, առայժմ չենք կարող ասել, սակայն հստակ կարող ենք ասել հետևյալը՝ մի ուրվական է շրջում Եվրոպայում, դա ֆերմերների ապստամբության ուրվականն է, որն անակնկալի է բերել ԵՄ քաղաքական առաջնորդներին:
Նախ ցանկանում եմ Ձեզ մասնագիտական հաջողություններ մաղթել Ձեր կարևոր աշխատանքում։ Մեծ հաճույքով Ձեզ կհանդիպեի նաև ՔԿՀ-ում, սակայն Արդարադատության նախարարությունն ամեն կերպ խոչընդոտում է իմ հանդիպումները ԶԼՄ-ների այն ներկայացուցիչների հետ, որոնք ինձանից հարցազրույց վերցնելու ցանկություն են հայտնել, թեպետ իրավակարգավորումներով նման հնարավորություն նախատեսված է։
«Փաշինյանի խմբագրած թերթը քսան տարի շարունակ տպագրել է հետևյալ սկզբունքը՝ հայ ժողովուրդն իրավունք չունի լինելու ռուսամետ, ամերիկամետ, եվրոպամետ, միաժամանակ հայ ժողովուրդն իրավունք չունի լինելու հակառուս, հակաամերիկյան, հակաեվրոպական։ Սա պարզ և բոլորին հասկանալի բանաձև է։ Եթե ուզում ես գործոն լինել, չպետք է լինես որևէ մեկի ենթական, ստրուկը կամ ֆանատը, պիտի արժանապատիվ կեցվածք ցուցաբերես»:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Միջազգային պատժամիջոցների ենթարկված ռուսական «Սբերբանկը» սկսել է իր հաշիվներից փոխանցումներ կատարել վրացական բանկերին։
Ցավով արձանագրենք, որ որքան ուշացնում ենք Նիկոլին հեռացնելը, այնքան շատանում են մեր կորուստները՝ մարդկային, տարածքային, դիվանագիտական, բարոյական։ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո այդպիսի կորուստների շարքը շատ մեծ է. Արցախն ամբողջությամբ, Լաչինի միջանցքը, Հայաստանի ինքնիշխան տարածքից 200 քկմ, մոտ 500 զոհ, հազարավոր կորուստներ, 140,000 տեղահանվածներ, ռազմավարական բարձունքներ, ճանապարհներ, դիվանագիտական դիրքեր և այլն։
2022 թվականից սկսած և ամբողջ 2023 թվականն իշխանությունները թմբկահարում էին հնդկական զենքի ձեռքբերման պայմանագրերը, ավելին՝ իշխանամերձ շրջանակներից և հնդկական մամուլում տեղեկություններ եղան, որ 2023 թվականին հնդկական սպառազինության որոշակի խմբաքանակ հասել է Հայաստան և անգամ փորձարկվել է, սակայն ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում ոչ մի խոսք չկա և՛ այս մասին, և՛ առհասարակ սպառազինության ձեռքբերումների մասին:
Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:
Տարբեր պատկերացումներ կան, թե ով է հերոսը։ Օրինակ, այս իշխանությունը մի թեզ է տարածում, թե սովորական քաղաքացին, հարկատուն կարող է հերոս լինել։ Սա ոչ թե այն պատճառով, որ արժևորվի հարկ վճարող քաղաքացին, այլ՝ հակառակը։ Այսինքն, դարերի ընթացքում հայապաշտպանության նվիրյալ, հայրենիք և պետականություն կերտող այն կերպարները, որոնք մեզ համար միշտ հերոսներ են եղել, որոնցով մենք առաջնորդվել ենք, փոխարինվում են սովորական հարկատուներով։
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ Էզ Զեյթունում ՀԱՄԱՍ-ի մեծ թվով զինյալներ են սպանվել վերջին 24 ժամվա ընթացքում տեղի ունեցած փոխհրաձգությունների և ավիահարվածների ժամանակ: