
41-ամյա Սերյոժա Հ.-ն հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով

ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ու ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Արմավիրի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 20-ին Արմավիրի անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 41-ամյա Սերյոժա Հ.-ն:
Նա 2017 թ. հունվարի 13-ից ՌԴ Տվերի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը մեղադրանքով):
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: