
Մարդու իրավունքների խախտման մասին զեկույցում ներառված է նաև Թուրքիայի անունը

Նյու Յորքում գտնվող «Մարդու իրավունքների հետազոտության կազմակերպություն»-ը (HRW) հրապարակել է «Քեզ գտնելու ենք. գլոբալ դիտարկում այն մասին, թե ինչպես են պետությունները արտերկում գտնվող իրենց քաղաքացիների վրա ճնշում գործադրում» վերնագրով զեկույց: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Զեկույցում առկա պետությունների շարքում կա նաև Թուրքիայի անունը:
Ընդհանուր առմամբ 46 էջից բաղկացած զեկույցը որակվել է որպես հետազոտություն, որտեղ մարդու իրավունքները քննի է առնվում այն տեսանկյունից, թե ինչպես են կառավարությունները թիրախավորում արտերկրում գտնվող իրենց հակառակորդներին, ակտիվիստներին և քաղաքական մրցակիցներին:
HRW-ը զեկույցում հայտնում է նաև, որ թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությունը պարբերաբար տեղեկություններ է հրապարակում «Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության» (MİT) կողմից արտերկրում իրականացված գործողությունների արդյունքում Թուրքիա վերադարձված անձանց մասին:
Գերմանական «Deutsche Welle» (DW) պետական կայքի թուրքերեն հրապարակաշարում այս նմանատիպ դեպքերով առանձնացված է 20 պետություն, որում Թուրքիան ևս առկա է:
Թուրքիայի մասին, որը տեղ է գտել «Առևանգումներ և բռնի անհետացումներ» բաժնում, ասվում է.
«Ակնհայտ է, որ թուրքական կառավարությունը հետևում է «Գյուլլենական շարժման» հետ կապ ունենալու մեջ կասկածվող և արտերկրում գտնվող թուրք քաղաքացիներին»: