Շարքային պատասխանատվությունից երբեք չեմ խուսափել. Արմեն Աշոտյանը կոչ է անում քվեարկել ԵԺԿ-ի թեկնածուների օգտին

Ավանդաբար ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի՝ իրեն ուղղված 5 հարցի:

Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչ Մարատ Հովսեփյանը հարցրել է.  «Ձեզ գրում եմ Քյոլնից, Ձեզ շատ հարգում եմ, ասեմ՝ իմանաք, դավաճանը չունի աջակցություն, դա ցույց տվեց նրա էստեղի հանդիպումը, բոլորը մերժել են նրան։

Հարցս այսպիսին է. կդառնա՞ք ՀՀ վարչապետ, եթե ժողովուրդը պահանջի, և ի՞նչ կանեք, որ ուղղվի իրավիճակը։

Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը պատասխանել է.

Կարդացեք նաև

«Նախ շնորհակալ եմ ձեզ և գերմանահայ համայնքների մեր հազարավոր հայրենակիցներին, որոնց շնորհիվ հերթական անգամ տապալվեց Սփյուռքի հետ Փաշինյանի հանդիպումների շոուն։ Ուզում եմ առիթից օգտվել և ձեզ և մեր եվրոպական մյուս հայրենակիցներին խնդրել հետևյալը. Եվրոպական միությունում շուտով ընտրություններ են, և ես կոչ եմ անում քվեարկելու իրավունք ունեցող հայերին դրսևորել շատ ակտիվ կեցվածք հենց նախընտրական փուլից։ Փորձեք ձեր հարցադրումներով, ակցիաներով, քաղաքացիական ակտիվությամբ հենց այս պահից ճիշտ կարծիք ձևավորել պոտենցիալ եվրոդեպուտատների մոտ՝ մեր ազգային խնդիրների և Նիկոլի խայտառակ քաղաքականության մասին։

Ճնշում գործադրեք եվրոպական քաղաքական դաշտի վրա մեր ազգային հարցերով, այսօրվա տեխնոլոգիաները թույլ են տալիս հասնել մեծ հաջողությունների նաև փոքր թիմերով կամ համայնքներով։ Նիկոլ Փաշինյանն այլևս տոքսիկ է՝ որպես գործիչ։ Հայերիս համար դա պարզ է։ Հարկ է այդ ճշմարտությունը հասցնել նաև Եվրոպայի քաղաքական գործիչներին։

Իսկ ես, որպես Եվրոպայի Ժողովրդական կուսակցության անդամ, խնդրում եմ Բոլորին՝ այլ հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տալ ԵԺԿ-ի թեկնածուներին։

Ինչ վերաբերում է ձեր հարցին, ապա շնորհակալ եմ նման կարծիքի համար և ուզում եմ ձեզ անկեղծ ասել՝ միշտ չէ, որ համաձայնել եմ մարդկանց կոչերի հետ (2015թ. Բաղրամյան պողոտան վկա), և կյանքը ցույց է տվել, որ ես ճիշտ էի։ Ուստի, եկեք ապրենք՝ կտեսնենք, որովհետև շարքային պատասխանատվությունից երբեք չեմ խուսափել»:

Տեսանյութեր

Լրահոս