
Հրդեհ Մխչյան գյուղում․ տուժածներ չկան

Փետրվարի 25-ին, ժամը 04։40-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան գյուղի Գայի փողոցում այրվում է տուն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։15-ին, մարվել` 05։58-ին: Մասամբ այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 40 քմ։