
Ադրբեջանը 2023թ․ դարձել է Իտալիայի նավթի խոշորագույն մատակարարը

«Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալության հաշվարկների համաձայն, որոնք հիմնված են Իտալիայի շրջակա միջավայրի և էներգետիկ անվտանգության նախարարության տվյալների վրա, 2023թ․ Ադրբեջանը Իտալիա է մատակարարել մոտ 11,3 մլն տոննա նավթ, ինչը 25%–ով ավել է, քան 2022թ․։
Հաշվետու ժամանակահատվածում Իտալիան 17,8%–ով ավելացրել է Azeri Light տեսակի նավթի ներմուծումը 2022թ․ համեմատ՝ մինչև 7,3 մլն տոննա, Azeri Blend-ինը՝ 41,2% -ով՝ մինչև 4 մլն տոննա։
2023թ․ Իտալիա նավթի համախառն ներմուծումը 2022–ի համեմատ նվազել է 2%–ով՝ կազմելով 61,2 մլն տոննա։ Այսպիսով, անցած տարի Ադրբեջանի մասնաբաժինը Իտալիային նավթի մատակարարումներում կազմել է շուրջ 18,5%:
2023թ․ Իտալիա նավթի հիմնական մատակարարների հնգյակում են Ադրբեջանը (11,3 միլիոն տոննա), Լիբիան (10,2 միլիոն տոննա), ԱՄՆ-ն (7,5 միլիոն տոննա), Իրաքը (7,1 միլիոն տոննա) և Ղազախստանը (6,5 միլիոն տոննա):
Ռուսաստանն անցյալ տարի նավթ չի մատակարարել Իտալիա։