Բաժիններ՝

Արմեն Ա.-ն ներկայացվեց վարույթն իրականացնող մարմին

ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 22-ին Հաղթանակի 1-ին փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 33-ամյա Արմեն Ա.-ին, որը փետրվարի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

Նա ներկայացվել է ՃՏՀ քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս