Այս մասին տեղեկանում ենք «Վարորդի ընկեր» ՀԿ֊ի ֆեյսբուքյան էջից։
Մարմնի հոտի փոփոխությունները կարող են կապված լինել վահանաձև գեղձի, լյարդի, երիկամների խանգարումների և շաքարախտի հետ: Այս մասին «Իզվեստիային» ասել է բժիշկ Օլգա Ուլանկինան։
Դա լինելու է անդատավոր ու անփաստաբան դատավարություն ու դատավճիռը լինելու է ծանրագույնը, եթե անգամ դատվողի մեջ մարդ չի մնացել։
Դիզայներ, լրագրող Գայանե Մանուկյանը հիմնել է Just black ապրանքանիշը, և ստեղծում է հագուստ միայն սև, սպիտակ և մոխրագույն գույներով։ Նա շրջել է 30 երկրներում, երկար տարիներ ապրել է Մոսկվայում, բայց ի վերջո հասկացել է, որ պետք է վերադառնա Հայաստան և պատմի աշխարհին միայն հայկական պատմություններ։
Որակական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «մատիտ» կիսաշրջազգեստ կրելը կարող է մեջքի ցավ առաջացնել, սխալ վերնաշապիկը կարող է վնասել տեսողությունը, կրծկալը կարող է սրտի կաթվածի նման ախտանիշներ առաջացնել, իսկ կոմպրեսիոն հագուստ կրելը մեծացնում է սրտի կաթվածի վտանգը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է MWC 2024 միջազգային ցուցահանդեսում «խելացի» Galaxy Ring-ի սպասվող շնորհանդեսի մասին. միջոցառումը կանցկացվի փետրվարի 26-ից 29-ը Բարսելոնայում։ Այս մասին ասվում է ընկերության կայքում։
«Դահոմեյ» վավերագրական ֆիլմն արժանացել է Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արջին»։ Ֆրանսիացի-սենեգալցի ռեժիսոր Մատի Դիոպի ֆիլմը պատմում է մինչև 1900 թվականը գոյություն ունեցած Դահոմեյ պետությունից Ֆրանսիա արտահանված արվեստի իրերի մասին։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
Ամերիկացի կոնգրեսականների վստահ մեծամասնությունը պատրաստ է հաստատել Ուկրաինայի ֆինանսավորման մասին օրինագիծը, եթե Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը դնի այն քվեարկության, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը կառավարման փորձագետ, «Հայոց երկիր» ռազմավարական ծրագրի հիմնադիր-համակարգող Հարություն Մեսրոբյանն է։
Այսինքն՝ նոր դաշնակից այստեղ և հիմա չենք ստանում, բայց առկա զսպող մեխանիզմը թուլացնում ենք։ Ինչ-որ հովանոցի բացակայությունը վերածվում է հարվածելու մեծ գայթակղության և հետևանքները մեզ համար չափազանց ակնհայտ են։
Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամ Զարեհ Զարգարյանը Ալբանիայի դեմ տոնած հաղթանակը հեշտ չի համարում:
Փետրվարի 26-27-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։
Հնդկաստանի նախարարների կաբինետի Անվտանգության հարցերով կոմիտեն հավանություն է տվել ավելի քան 11 միլիարդ դոլար գումարի չափով մի քանի գործարքների՝ ուղղված երկրի զինված ուժերի սպառազինության արդիականացմանն և համալրմանը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է The Economic Times թերթը:
Փաշինյանին ու նրա քաղաքական թիմին 2018 թվականին իշխանությանը մոտ թողնելու ախմախության համար քաղաքացիները վճարում են բոլոր հնարավոր միջոցներով։ Իհարկե, արդար կլիներ, եթե այդ հարկը վերաբերեր միայն նրան «ընտրած» 680 հազար քաղաքացիներին, բայց իրականում վճարում են բոլորը։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակի օրը կոչ է արել դիվանագիտական լուծում տալ Ուկրաինայի պատերազմին, հայտնում է Reuters-ը։
ԳԴՀ Բունդեսթագի Իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 25-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
«Ես չեմ մեղադրում նախկին նախագահներին, չեմ կարող նրանց ասել՝ թալանչի են և այլն, իսկ այս նորին՝ Նիկոլ Փաշինյանին, դավաճան չեմ կարող ասել, որովհետև նա ավելին է՝ նա թշնամի է հայ ազգին։ Ժողովուրդը չէր կարող նման ղեկավար ընտրել, պարզապես չէր կարող։ Թուրքերը թշնամիներով են լցրել ամբողջ Հայաստանը, գործակալներ են այստեղ լցրել»,- ընդգծեց նա։
«Զանգեզուրի միջանցք»-ի բացումը կբարձրացնի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի բեռնաշրջանառությունը:
Այսօր բասկետբոլի Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի շրջանակում բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ հանդիպումը անցկացրեց՝ մրցելով Ալբանիայի հավաքականի հետ:
«Խաղաղության խաչմերուկ» հայկական նախաձեռնությունը կարևոր է Հնդկական օվկիանոսում ենթակառուցվածքային ծրագրերի համատեքստում: Այս մասին Նյու Դելիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Նարեկ Մկրտչյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հնդկաստան» հիմնադրամի (India foundation) տնօրեն, գեներալ-մայոր Դրուվ Կատոչը։
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել Եվրամիությանը պատրաստվել Ռուսաստանի հետ հարաբերություններում երկար «լարվածության շրջանի»՝ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հակամարտության ֆոնին։
Ավելի քան 23 տարվա լրագրողական փորձ ունի բանասեր Սրբուհի Վանյանը։ Մինչև տեղահանումը աշխատում էր Լեռնային Ղարաբաղի հանրային ռադիոյում, զուգահեղ հաջողությամբ վարում իր բիզնեսը. իր իսկ նկարած կտավները պատճենում է պայուսահների, սփռոցների ու բարձերի վրա և վաճառում դրանք։
Իրանի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Մոնթազեր Ալ Մահդին հայտնել է երկրի հարավում հայտնի կին ահաբեկիչ Աքրամա Լահուրիի ձերբակալության մասին:
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը փետրվարի 25-ին հանդիպել է Աշտարակ համայնքում բնակվող, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ։
Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկ վարժությունից:
«Տարբերակներ շատ կան, մտածում ենք, մտել ենք դատերի մեջ ու սպասում ենք՝ ինչ կլինի։ Այս հարցը պետք է լուծվի, այն, ինչ իրենք ծրագրել են, չի լինելու, երաշխավորում եմ»,- եզրափակեց Արթուր Սահակյանը։
Այսօր Հայաստանում խաղաղություն պաշտպանելը նշանակում է նաև հիշողության պարտքի կատարում Հայաստանի այն զավակների հանդեպ, որոնք փախել են իրենց երկրից, որպեսզի միանան Ֆրանսիային և պաշտպանեն այն։
Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Դոհայում ընթացող ATP 250 կարգի մրցաշարի վճռորոշ խաղում հաղթել է չեխ Յակուբ Մենշիկին:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 25-ին, ժամը 10:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքի տանիքից ծուխ է նկատվում։
Ժասմին Մարտիրոսյանն առողջական խնդիրներ ունի, ասում է՝ դեղերը չեն օգնում, տուն ու տեղ չունի, ինչ ուներ՝ թողեց Արցախում, որդուն, դստերը, ամբողջ կյանքն ու երազանքները, հիմա միայն ֆիզիկապես է Հայաստանում ու չգիտի՝ որքան կապրի առանց հոգու։