
Իսրայելցի զինվորականները շարունակել են լայնամասշտաբ գործողությունները Խան Յունիս և Գազա քաղաքներում

Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի Էզ Զեյթուն քաղաքի շրջանում ՀԱՄԱՍ խմբավորման դեմ լայնածավալ գործողություն է իրականացնում՝ հարվածներ հասցնելով Խան Յունիս քաղաքում պաղեստինցի մարտիկների ուղղությամբ: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը:
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ Էզ Զեյթունում ՀԱՄԱՍ-ի մեծ թվով զինյալներ են սպանվել վերջին 24 ժամվա ընթացքում տեղի ունեցած փոխհրաձգությունների և ավիահարվածների ժամանակ: Այստեղ հայտնաբերվել է նաև զգալի քանակությամբ զենք ու փաստաթղթեր։
Նշվում է, որ Խան Յունիսում ինտենսիվ մարտական գործողությունները շարունակվում են ։
Ըստ աղբյուրի՝ ՑԱԽԱԼ-ից հայտնել են, որ լույս շաբաթ գիշերը ինքնաթիռներով և հրետանիով հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում «Հըզբոլլահ» շարժման մի քանի թիրախների ուղղությամբ: