
Երևանի Մայիսի 9-ի փողոցի շենքերից մեկի չշահագործվող ծխատար խողովակում աղբ և 2 խմ փայտ է այրվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 25-ին, ժամը 10:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքի տանիքից ծուխ է նկատվում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի չշահագործվող ծխատար խողովակում։
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 11։18-ին, մարվել՝ 11։28-ին։ Ծխատար խողովակում այրվել են կուտակած աղբ, փայտ (մոտ 2 խմ) և ջերմահարվել 2-րդ հարկի բնակարաններց մեկի պատը: