Հայտնի են Բեռլինի կինոփառատոնի հաղթողները
«Դահոմեյ» վավերագրական ֆիլմն արժանացել է Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արջին»։ Ֆրանսիացի-սենեգալցի ռեժիսոր Մատի Դիոպի ֆիլմը պատմում է մինչև 1900 թվականը գոյություն ունեցած Դահոմեյ պետությունից Ֆրանսիա արտահանված արվեստի իրերի մասին։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
Ժյուրիի «Արծաթե արջ» գրան պրին շնորհվել է հարավկորեացի ռեժիսոր Հոնգ Սանգ Սուին («Ճամփորդի կարիքները»): Փառատոնի ժյուրիի «Արծաթե արջ» մրցանակին արժանացել է ֆրանսիացի ռեժիսոր Բրունո Դյումոնը («Կայսրություն»):
Լավագույն ռեժիսոր է ճանաչվել դոմինիկացի Նելսոն Կառլո դե Լոս Սանտոս Արիասը («Պեպե»), լավագույն դերասան՝ ամերիկացի Սեբաստիան Սթենը («Ուրիշ մարդը»), երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ բրիտանացի Էմիլի Ուոթսոնը («Նման փոքր բաներ»), լավագույն սցենարիստ՝ գերմանացի ռեժիսոր Մաթիաս Գլասները («Մահ»): Պատվավոր «Ոսկե արջ»-ը շնորհվել է ռեժիսոր Մարտին Սկորսեզեին։
Ժյուրին նախագահում էր քենիացի-մեքսիկացի օսկարակիր դերասանուհի Լյուպիտա Նյոնգոն։ Նա դարձել է կինոփառատոնի առաջին սևամորթ նախագահը։