
Samsung-ը կներկայացնի «խելացի» Galaxy Ring-ը

Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է MWC 2024 միջազգային ցուցահանդեսում «խելացի» Galaxy Ring-ի սպասվող շնորհանդեսի մասին. միջոցառումը կանցկացվի փետրվարի 26-ից 29-ը Բարսելոնայում։ Այս մասին ասվում է ընկերության կայքում։
Galaxy Ring մանտանին կհամալրի Intelligent Health սարքերի շարքը, որոնք օգտատերերին հնարավորություն են տալիս արհեստական բանականության շնորհիվ գործող գաջեթների միջոցով հետևել իրենց ֆիզիկական տվյալներին:
Ակնկալվում է, որ մատանին կվերահսկի առողջության տարբեր ցուցանիշներ, ինչպիսիք են սրտի հաճախությունը, սթրեսի մակարդակը, քնի որակը և այլն: Այսպիսով, Galaxy Ring-ը կդառնա «խելացի» ժամացույցների կամ ֆիթնես թրեքերի կոմպակտ համարժեքը, որոնք Samsung-ն արտադրում է արդեն մի քանի տարի։
Galaxy Ring-ի տեխնիկական բնութագրի, գնի և թողարկման ամսաթվի մասին մանրամասներ դեռևս չեն բացահայտվել: