
Իրանի հարավում հայտնի կին ահաբեկչի են ձերբակալել

Իրանի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Մոնթազեր Ալ Մահդին հայտնել է երկրի հարավում հայտնի կին ահաբեկիչ Աքրամա Լահուրիի ձերբակալության մասին:
Ինչպես հաղորդում է IRNA-ն, Մոնթազեր Ալ Մահդիի խոսքով, Իրանի հատուկ ծառայությունները հատուկ գործողության ընթացքում ձերբակալել են Աքրամա Լահուրիին «Սիփահ Սահաբա» հակաշիական ահաբեկչական խմբավորումում աշխատելու մեղադրանքով:
«Նա ռումբերի պատրաստման դասընթացներ է անցել հարևան երկրներից մեկում, ժամանել է Իրան և ծրագրել է մեկնել Հարավային քաղաքներից մեկը, երբ նրան ձերբակալել են», – ասել Է Իրանի ոստիկանության ներկայացուցիչը:
Նա նշել է, որ լրացուցիչ տեղեկատվությունը կհրապարակվի հատուկ հետաքննության ավարտից հետո: