Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները երկար ժամանակ գտնվում են «ամենացածր կետերից մեկում», «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
Մեր անվտանգությունը խլում են «կրթական բարեփոխումներով». կրթությունը դարձել է վերազգային. Նարինե Դիլբարյան
Թալինի համայնքապետարանի աշխատակցի հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է «Ա.Պեռլիտ» ՍՊԸ տնօրենի կողմից 1.9 մլն ՀՀ դրամ կաշառք տալու դեպք:
Նա հավելել է, որ նավթային ոլորտում գործող նման ընկերությունների թիվը 100-ից հասել է 500-ի, և նավթի նախարարությունն այդ ընկերությունների հետ համատեղ ծրագրեր է իրականացնում:
Ազատության հրապարակում ընթացող «Միասին» շարժման հանրահավաքին, բացի ավագ սերնդի ներկայացուցիչներից, ելույթով հանդես եկավ նաև երիտասարդ մի աղջիկ՝ ԵՊՀ շրջանավարտ Մագի Վարդանյանը, և կոչով դիմեց իր հասակակիցներին.
Կատարվում է նախաքննություն:
«Հայ ժողովուրդն այսօր կանգնած է լինել-չլինելու առջև, փորձում են ոչնչացնել մեր գենը»,- Ազատության հրապարակում «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսին, հայտարարելով, որ դրա ընթացքում ֆրանսիացի նախարարն «անհիմն պահանջներ» է հնչեցրել, որոնք «անընդունելի են»։
«Խաչմերուկներ. ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնը, որի շրջանակում ապրիլի 3-26-ը Երևանում և Գյումրիում մի շարք համերգներ են կազմակերպվել, եզրափակվել է «Ասոնանս» անսամբլի համերգով:
«Հաշվի առնելով, որ Զինված ուժերն առանցքային կառույցն են համարվում մեր պետության և պետականության համար, և նրանք այսօր կենաց ու մահու կռիվ են տալիս, մենք պետք է անվերապահորեն հավատանք ու վստահենք մեր Զինված ուժերին»,- «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց պահեստազորի գնդապետ Արթուր Մուսայելյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացվում է քննություն՝ պարզելու Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում գործող խանութ-սրահի մոտ հնարավոր կրակոցների արձակման հանգամանքները:
Ազատության հրապարակում այս պահին ընթանում է «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքը, որի օրակարգում 2 հարց է՝ Արցախի ճանաչում և Նիկոլ Փաշինյանի հեռացում:
ՀՀ քննչական կոմիտեն և «TikTok» ընկերությունը համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել։
ԵՄ դեսպանները քվեարկել են Ուկրաինայից ապրանքների, այդ թվում՝ գյուղատնտեսական մթերքների, առանց մաքսատուրքերի ԵՄ ներմուծումը մեկ տարով երկարաձգելու օգտին: Այս մասին Twitter-ում հայտնել է ԵՄ Խորհրդում Շվեդիայի նախագահությունը։
Ամերիկացի դեմոկրատ սենատոր Ջին Շահինը, որ վերջին ամիսներին մի քանի անգամ այցելել է Վրաստան, հանդիպումներ ունեցել քաղաքացիական հասարակության, ընդդիմության և կառավարության ներկայացուցիչների հետ, ասել է՝ Վրաստանում շարունակվում է պայքարը ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջև։
«Միասին» շարժման հանրահավաքը՝ ՈւՂԻՂ
Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, բանակցային գործընթացում երկարատև դադարից, հայ-ադրբեջանական սահմանին արյունալի միջադեպից ու Արցախ-Հայաստան սահմանագծին ադրբեջանական անցակետի տեղակայումից հետո սպասվում են մի շարք բարձրաստիճան հանդիպումներ: Խոսքը թե Միրզոյան-Բայրամով մակարդակի հանդիպումների, թե Փաշինյան-Ալիև հանդիպման մասին է:
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը և ՄԱԿ-ում Համաշխարհային կազմակերպության կանոնադրության պաշտպանության բարեկամների խմբի անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ մերձավորարևելյան խնդրի կարգավորումը: Այդ մասին ասված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
2001թ․ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 3 213 011, առկա բնակչության թիվը՝ 3 002 598 մարդ, 2011թ․ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 3 018 854, առկա բնակչությանը՝ 2 871 771 մարդ։
Ադրբեջանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո համառորեն և նպատակային ձգտում է հասնել Արցախը հայաթափելու իր վերջնանպատակին, որին ուղղված են վերջին տարիներին գյուղատնտեսական աշխատանքներ կատարող մարդկանց ահաբեկումը, ՀՀ-ից մատակարարվող գազատարի, էլեկտրականության խափանումները, Արցախն արտաքին աշխարհին կապող ճանապարհի արգելափակումը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է Երևանի 45-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Ապրիլի 28-ին՝ ժամը 12:15-ին, Արցախի ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում Նախիջևանիկի համայնքի ղեկավար Սևակ Պետրոսյանից հաղորդում է ստացվել, որ նշված գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակել են քաղաքացու ուղղությամբ:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանի հայտարարությունն այն մասին, որ Վլադիմիր Պուտինին արգելվել է մուտք գործել հանրապետություն: Ըստ Պեսկովի՝ նշելով, որ Մոլդովան ձգտում է դառնալ ոչ բարեկամ երկիր։
Էդուարդ Շարմազանովը տելեգրամի իր ալիքում գրել է։
Նշենք, որ նրանց հեռանալուց հետո էլ Արցախը կշարունակի շրջափակման մեջ մնալ, քանի որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, այնտեղ անցակետ տեղադրել։
Իրանը պատրաստ է ընդլայնելու մասնակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների հետ ռազմածովային զորավարժություններին։ Այդ մասին այսօր Նյու Դելիում հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին կազմակերպության երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՀԱՊԿ կանոնադրության փոփոխությունների մասին օրենքը, ըստ որի՝ կազմակերպության անդամները փոխգործակցում են, այդ թվում՝ կենսաբանական անվտանգության ոլորտում։
Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան Ջերմուկ այցելության ընթացքում Սուրբ Գայանե եկեղեցի մտավ և մոմ վառեց այնտեղ:
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 13 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ապրիլի 23-ին հայտարարել էր, որ Լաչինի միջանցքում ապրիլի 23-ին ադրբեջանական անցակետ տեղադրելու հարցով Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան: