
«Օպել Աստրայի» 56-ամյա վարորդը մահացել է

Ապրիլի 27-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Մ16 ճանապարհի 3-րդ կմ-ին՝ Տավուշի մարզի վարչական տարածքում, իրար են բախվել «Մերսեդես Սպրինտեր» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրայի» 56-ամյա վարորդ Աղաբեկ Հարությունյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն: