«Պետք է հավատալ ու վստահել մեր Զինված ուժերին. խոսքն անձնակազմի մասին է». պահեստազորի գնդապետ
«Հաշվի առնելով, որ Զինված ուժերն առանցքային կառույցն են համարվում մեր պետության և պետականության համար, և նրանք այսօր կենաց ու մահու կռիվ են տալիս, մենք պետք է անվերապահորեն հավատանք ու վստահենք մեր Զինված ուժերին»,- «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց պահեստազորի գնդապետ Արթուր Մուսայելյանը:
«Խոսքս, իհարկե, մեր Զինված ուժերի ներկայիս հրամանատարության մասին չէ, այլ անձնակազմի, որոնք լինելով «գլխատված», շարունակում են իրենց կյանքի գնով պայքարել, կռվել ու պաշտպանել մեր պետական սահմանները»,- հավելեց պահեստազորի սպան:
Նա անդրադարձավ նաև թշնամու նշանառության տակ հայտնված սահմանամերձ բնակավայրերում առաջացած խնդիրներին.
«Խնդիրներից մեկը համարում ենք սահմանամերձ համայնքների ուժեղացումը, այս խնդիրն այսօր մեզ համար շատ արդիական է, և այդ ուժեղացման նպատակով, կարծում ենք՝ պետք է ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, որը շրջելով բոլոր համայնքներում՝ կարձանագրի բոլոր խնդիրները, կառաջադրի դրանց լուծումների մեխանիզմներն ու լուծումները…»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում