Ադրբեջանի պաշտպանության նախարարության և թուրքական Baykar ընկերության միջև ստորագրվել է Ադրբեջանում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համատեղ արտադրության մտադրության մասին արձանագրություն։ Այս մասին հայտնել է Baykar-ը։
Թուրքական ինքնաթիռը, որը Սուդան է ժամանել օտարերկրյա քաղաքացիների տարհանման նպատակով, այսօր գնդակոծության է ենթարկվել: Հակամարտող կողմերը՝ Սուդանի բանակը և «Արագ արձագանքման ուժերը» (հատուկ ջոկատներ), մեղադրել են միմյանց: Այս մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից:
Բրիտանական BBC հեռարձակման կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ Ռիչարդ Շարփը հրաժարական է տվել: Այս քայլի պատճառ է դարձել հետաքննությունը, որը պարզել է, որ նրա նշանակման գործում մասնակցություն է ունեցել Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը, որին վարկ տրամադրելու գործում Շարփը միջնորդ է հանդիսացել: Այս մասին հաղորդում է BBC-ին:
2023 թվականի ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս.Օ.-ի և ևս 12 անձի վերաբերյալ քրեական վարույթը («Գաղտնի» նշագրմամբ) մեղադրական եզրակացությամբ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:
ԵՄ-Ադրբեջան էներգետիկ համագործակցությունը պետք է տարանջատել քաղաքական հարցերից. Կոլոնա
Ապրիլի 28-ի ցերեկը և երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-30-ը, մայիսի 1-3-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Խաղաղության ճանապարհը հնարավոր է, այն ենթադրում է վճռականություն. Կատրին Կոլոնա
Բանակցային հարթակների միջև տարբերություն չենք դնում, խաղաղության գործընթացը մեկն է. Միրզոյան
Գուցե Քիշնևում առիթ ունենանք բարձրաստիճան երկխոսության, ինչպես Պրահայում. Կատրին Կոլոնայի ակնարկը
Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից հետո, երբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունը շրջափակվեց, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի աջակցությամբ և միջնորդությամբ սկսվեց Արցախից հազարավոր բուժառուների տեղափոխումը Հայաստան՝ բուժում ստանալու համար։ Բացի այդ, Կարմիր խաչի աջակցությամբ մինչև այժմ տեղի են ունենում ընտանիքների վերամիավորումները, այն ընտանիքների, որոնց անդամների մի մասը շրջափակման հետևանքով մնացել է Հայաստանում, մյուս մասը՝ Արցախում։
Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երախտագիտության խոսքով դիմել է հայ ազգին:
«Խաղաղության ճանապարհը գտնելը հեշտ չէ, երբեմն՝ երկարատև, սակայն պետք է վճռականորեն կանգնել այդ ճանապարհի վրա»,- այս մասին այսօր Երևանում հայտարարեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան, անդրադառնալով հայ-ադրբեջանական, այսպես կոչված, խաղաղության գործընթացին, ռեգիոնում և Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչությունում ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Բրազիլիայի առաջատար լրատվամիջոցների մի խումբ լրագրողների։
Ֆրանսիացի գործընկերոջս հետ վերահաստատել ենք մեր շահագրգռվածությունն ու պատրաստակամությունը Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարուստ օրակարգի հետագա ընդլայնման, արդեն իսկ իրենց բնույթով առանձնաշնորհյալ հարաբերությունները տարբեր ոլորտներում նոր բովանդակությամբ հարստացնելու ուղղությամբ՝ հաշվի առնելով նաև մերօրյա մարտահրավերները: Հայաստանի
Մոտ շրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև սպասվում են բանակցություններ, քննարկումներ են ընթանում։
Վերին Լարսում հայկական բեռնատարների ոդիսականը շարունակվում է. վարորդներն ու ֆերմերներն ահազանգում են՝ դեպի ՌԴ բեռնատարների մուտքի արգելքը քաղաքական ենթատեքստ ունի, պաշտոնական շրջանակներից պնդում են՝ հարցը տեխնիկական է:
Ուկրաինան կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած զանգվածային հարվածներից հետո: Այս մասին հաղորդում է հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն։
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցություններում վերջին քայլերը կարող են արվել առանց նախապայմանների և կողմերի վճռականության շնորհիվ. իրանական կողմն արդեն քանիցս հայտնել է իր պատրաստակամությունը` շարունակելու բանակցությունները մինչև համաձայնագրի կնքումը: Այդ մասին «РИА Новости»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ում և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ՄԱԳԱՏԷ) Իրանի մշտական ներկայացուցիչ Մոհսեն Նազիրի Ասլը:
Քաջ Նազարի բախտով, էդ ալիքի վրա եկան. զղջում եմ, որ 2018թ.-ին դրա մասնակիցն եմ եղել. Սամվել Վարդանյան
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին գնահատում է հարաբերական կայուն, թեև նկատում է՝ Սյունիքի և Գեղարքունիքի ուղղություններում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ են գրանցվում։
ՀՀ պաշտպանության նախարարը ողջունել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել նրան հաջողություններ խաղաղապահ առաքելության ընթացքում:
Փաշինյանին «դավաճան» անվանած երիտասարդը ակցիա է իրականացնում դեսպանատների առջև՝ ՈՒՂԻՂ
Ջերմուկում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ուրախ ենք տեղեկացնել, որ Գերմանիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի ծառայությունները բարելավելու նպատակով հերթագրման հին համակարգի փոխարեն կներդրվի նոր և արդիականացված համակարգ։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարծում է, որ Ֆրանսիան կարող է օգտակար լինել Հայաստանին թե երկրի անվտանգության հետ կապված խնդիրները լուծելու, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։
Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։
«Անասնակերի հետ կապված խնդիրներ են առաջացել, անասնակերը սպառված է, նկատի ունեմ խոզի կերը, սակայն այդ հարցը պետնախարարի մակարդակով բարձրացված է, հուսանք՝ վաղը կլուծվի։ Մանկական կեր չկար, Կարմիր խաչի միջոցով այն հասցվեց գյուղ։ Պայմանավորվել ենք նաև, որ վաղը պետք է Կարմիր խաչից գան գյուղ, քննարկենք, որպեսզի ամենանհրաժեշտ սնունդը կարողանան հասցնել Եղցահող համայնք»,- նշեց Արտակ Հակոբյանը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունված բանաձևով «Թալիբան» իսլամական արմատական շարժմանը կոչ է արել դադարեցնել կանանց նկատմամբ թշնամական քաղաքականությունը։ Բանաձևի նախագիծը, որն ապրիլի 27-ի երեկոյան ներկայացվել է Ճապոնիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից, պաշտպանել են համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի անդամ բոլոր 15 երկրները։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Կողմերը քննարկել են «Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը» և իրավիճակը Սուդանում: