Բաժիններ՝

ՀՀ քննչական կոմիտեն և «TikTok» սոցիալական ցանցը համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել

ՀՀ քննչական կոմիտեն և «TikTok» ընկերությունը համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել։

Ձեռք է բերվել համաձայնություն ընկերության հարթակում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման դեպքերում արագ արձագանքման և անհրաժեշտ տեղեկատվության հրատապ փոխանակման մեխանիզմների գործարկման վերաբերյալ՝ լիարժեք պահպանելով օրենսդրության պահանջները։

Նշվում է, որ տվյալ համագործակցությունը կնպաստի առցանց սոցիալական հարթակի շրջանակներում հանցագործությունների կանխմանն ու կանխարգելմանը, հանցագործության հնարավոր դրսևորումների արձագանքման օպերատիվության բարձրացմանը և բացահայտմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս