«2018 թվականին մեր ժողովուրդը կատարեց ողբերգական սխալ». ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյան

«Հայ ժողովուրդն այսօր կանգնած է լինել-չլինելու առջև, փորձում են ոչնչացնել մեր գենը»,- Ազատության հրապարակում «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը:

«2018 թվականին մեր ժողովուրդը կատարեց ողբերգական սխալ, իր գլխին բերեց մի կառավարիչ, որը բերեց միայն մահ և չարագործություն: Տեսանք պատերազմ, կորցրեցինք մեր 18-19 տարեկան զավակներին, որոնք կոտորվեցին հրեական հրթիռների տակ, կորցրեցինք մեր պատմական հողը, կորցրեցինք մեր արժանապատվությունը: Ինչքա՞ն կարող ենք այս բոլորը հանդուրժել, այնպիսի զազրելի իրավիճակներ տեսանք, տեսանք, թե ինչպես մեր զավակների մասունքներն իրար խառնած լցրել են տոպրակների մեջ և դրել են նկուղներում: Աշխարհի որևէ երկրում, որևէ տեղ այսպիսի հրեշավոր վիճակ չէր եղել և չի էլ կարող լինել, բայց մենք դա հանդուրժեցինք…»:

Անդրադառնալով տարեսկզբին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում բռնկված ողբերգական հրդեհին, որի հետևանքով 15 զինծառայող զոհվեց, Գայանե Ներսիսյանն ասաց.

«Զարմանալին այն է, որ այս մահաբեր վարչապետ կոչեցյալը շատ մեծ դերասանական վարպետությամբ նկարագրում էր, թե ինչպես է բենզինը լցվել և մեր երեխաները այրվել: Ինչքա՞ն կարելի է խաբել, այս խաբեբայությունների շարանքը կարելի է Գինեսի գրքում արձանագրել:

Կարդացեք նաև

Ես դիմում եմ իմ շատ սիրելի հայ ժողովրդին, խնդրում եմ, դու ես հիմա քո ճակատագրի տերը, ոտքի՛ կանգնիր և ապացուցի՛ր, որ աշխարհի հնագույն ժողովրդին ո՛չ ոք չի կարող հաղթել: Մենք պետք է վերականգնենք և՛ մեր հայրենիքը, և՛ մեր արժանապատվությունը: Խնդրում եմ, ուշքի՛ եկեք»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս