«Մենք երկու հայկական պետություն ունեինք. երիտասարդնե՛ր, ինչո՞ւ չեք պայքարում». ԵՊՀ շրջանավարտի կոչը

Ազատության հրապարակում ընթացող «Միասին» շարժման հանրահավաքին, բացի ավագ սերնդի ներկայացուցիչներից, ելույթով հանդես եկավ նաև երիտասարդ մի աղջիկ՝ ԵՊՀ շրջանավարտ Մագի Վարդանյանը, և կոչով դիմեց իր հասակակիցներին.

«Ինչո՞ւ եք անտարբեր, ինչո՞ւ եք նստած տներում և չեք պայքարում, չէ՞ որ դուք եք այս հայրենիքի վաղվա տերը: Վաղվա տերը մե՛նք ենք, մենք ժառանգել էինք 2 հայկական պետություն և մենք այդ ժառանգությունը ոչ միայն պետք է վերցնեինք, այլև պետք է ամրապնդեինք, հզորացնեինք:

Մենք դավադրության զոհ ենք դարձել, մեզ դավաճանել են, բայց մենք պետք է ոտքի կանգնենք, պետք է տեր կանգնենք, պետք է ձայն բարձրացնենք: Շատ ուսանողներ կարծես կաշկանդված են, որ իրենց կարող են հեռացնել բուհերից իրենց կարծիքն արտահայտելու համար: Ես ուզում եմ դիմել նրանց, եթե դուք այսօր չեք կարող ձեր կամքն արտահայտել, ապա հետագայում ի՞նչ է լինելու, ամեն ձեր քայլը, կյանքի ամեն փուլը վերահսկվելո՞ւ է, մի՞թե չեք կարող դուրս գալ, ըմբոստանալ և տեր կանգնել, պայքարել…»:

Նա կոչով դիմեց նաև բոլոր այն քաղաքացիներին, որոնք վախենում են դուրս գալ պայքարի՝ մտածելով, որ կկորցնեն իրենց աշխատանքը.

Կարդացեք նաև

«Ուսուցիչներ, դասախոսներ, դիմում եմ ձեզ, մեզ այսօր դպրոցներում արգելում են ազգային միջոցառումներ կազմակերպել, մեր պատմության գրքերից 2000 տարին կտրում-հանում են, բայց չկա ըմբոստություն, չկա մի ուսուցիչ, որ ասի՝ ի՞նչ եք մատուցում:

Ուզում եմ, որ չվախենաք ձեր աշխատանքը կորցնելու համար, եթե 1 հոգի դուրս գա, գուցե կորցնի, բայց կոլեկտիվներով խոսեք, պայմանավորվեք և դուրս եկեք փողոց, եկեք այստեղ ներկայացրեք, ասե՛ք, ոչ միայն այդ 2000 տարին չպետք է դուրս գա, այլև դպրոցներում պետք է մտցնենք հայագիտություն առարկան, պետք է բոլոր դպրոցները դարձնենք ազգային…

Ես պայքարի բոլոր ասպարեզներում եղել եմ, և հիմա գլխավոր պատճառներից մեկն էլ այն է, որ ես չեմ կարող մոռանալ և հանգիստ նստել, չհիշել և չպահանջել, որ չպատժվեն այն բոլոր մեղավորները, որոնք դավադիր պատերազմում սպանեցին մեր 5000 և գուցե ավելի տղաներին, ցավոք սրտի, մենք իրական թիվ էլ չգիտենք, որ պետք է անուն առ անուն իմանայինք: Ես կարդում եմ տղաների պատմությունները, և բացի այն ցավը, որ իրենք սպանվել են դավադիր պատերազմում, իսկ իրենք անպարտ են, իրենք չե՛ն պարտվել, էս իշխանությունն է պարտվել, էս դավաճաններն են պարտվել, միտումնավոր են տարել: Մեր տղաները գիտակցելով, որ դավաճանված են, մնացել են մինչև վերջ ու պայքարել են, ես դա չե՛մ կարող ուրանալ, ես չե՛մ կարող նստել տանը, երբ իմ ընկերները…

Ավելի մեղավոր ենք, երբ անտարբեր ենք, քան այն մարդիկ, որոնք կոնկրետ մեղք ունեն սպանությունների մեջ…

Պետք է դուրս գանք և տեր կանգնենք այն հայրենիքին, որի համար իրենք զոհվել են: Եվ ես խնդրում եմ՝ աշխատանքով պայմանավորված, որ մի մասն ասում է՝ մեզ աշխատանքից կհանեն, մենք երեխա ենք կերակրում և այլն: Քանի՞ երեխաներ ունեցող տղաներ են գնացել պատերազմ՝ լավ իմանալով, որ կարող է հետ չգան, եթե այդ տղան գնացել է, հանուն մեզ զոհվել է, իր երեխաներն այսօր առանց հայր են մեծանում, մենք պարտավո՛ր ենք տեր կանգնել այս երկրին…»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս