Բաժիններ՝

ԵՄ դեսպանները կողմ են քվեարկել Ուկրաինայից ապրանքների ու մթերքների անմաքս ներմուծման ռեժիմի երկարաձգմանը

ԵՄ դեսպանները քվեարկել են Ուկրաինայից ապրանքների, այդ թվում՝ գյուղատնտեսական մթերքների, առանց մաքսատուրքերի ԵՄ ներմուծումը մեկ տարով երկարաձգելու օգտին: Այս մասին Twitter-ում հայտնել է ԵՄ Խորհրդում Շվեդիայի նախագահությունը։

Նման որոշում է ընդունվել՝ չնայած այն բանին, որ Արևելյան Եվրոպայի երկրները բողոքում են իրենց շուկաներն ուկրաինական պարենային ապրանքներով գերբեռնելու դեմ:

«ԵՄ-ի մշտական ​​ներկայացուցիչների հանձնաժողովը (Coreper) պաշտպանել է առևտրի ժամանակավոր ազատականացման մասին կարգավորումը երկարաձգելու առաջարկը, որը լրացնում է ԵՄ-Ուկրաինա Ասոցացման համաձայնագրով նախատեսված առևտրային մեղմացումները», – ասվում է հաղորդագրության մեջ։

Այժմ այդ որոշումը պետք է հաստատվի ԵՄ խորհրդի և Եվրախորհրդարանի կողմից, սակայն դեսպանների որոշումից հետո այս երկու փուլերը սովորաբար անցնում են ավտոմատ կերպով։

Ապրիլի 19-ին, այն բանից հետո, երբ Բուլղարիան, Հունգարիան, Լեհաստանը և Սլովակիան որոշում էին ընդունել ժամանակավորապես արգելել Ուկրաինայից գյուղատնտեսական մթերքների ներմուծումը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատրաստակամություն էր հայտնել ուսումնասիրել ուկրաինական ցորենի, եգիպտացորենի, արևածաղկի և հլածուկի ներմուծման սահմանափակումները ԵՄ-ի մակարդակով: Ապրիլի 14-ին Կենտրոնական Եվրոպայի երկրները հանդես էին եկել ուկրաինական հացահատիկի գնման միասնական եվրոպական մեխանիզմ ստեղծելու օգտին և կոչ էին արել վերացնել Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների անմաքս ներմուծման ԵՄ-ի թույլտվությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս