Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եվրոպական խորհրդարանում ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բոռելի հետ եվրոպատգամավորների հետ այսօրվա հարցուպատասխանի բովանդակությունից դուրս մնաց մի շատ կարևոր դրվագ, որի տեսանյութը ներկայացնում եմ ստորև:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
«Շատերն ասում էին՝ քեզ պե՞տք էր գիտնական դառնաս, գիտնականները սոված են, գիտնականները փող չունեն ու մեկ էլ՝ գժվելու ես․․․ բայց ես այսօր արդեն գիտնական եմ»,- «ԳԻՏՆԱԿԱՆԸ» հաղորդաշարի ընթացքում ասում է երիտասարդ գիտաշխատող Աստղիկ Սողոյանը՝ շարունակելով,- «Պիտի լավը լինես․ ոչ թե ուղղակի սովորես, պաշտպանես նրա համար, որ այդ «птичка» աստվածը ստանաս, այլ նվիրվես գիտությանը, ինչ-որ պահի ամեն ինչ մի կողմ դնես, սովորես ու նվիրվես, իսկ հետո քաղես այդ նվիրումի պտուղները»։
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը երկարաձգել է պայմանագիրը գործող մարզչի հետ:
Կազմված փաստաթղթերը, վանաձորցի եղբայրները, ինչպես նաև 28-ամյա և 30-ամյա երիտասարդները ներկայացվել են Լոռու մարզի քննչական վարչություն:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը և արտակարգ ծառայություններին՝ իրենց արագ արձագանքման համար:
Ապրիլին, նախորդ հոսպիտալացման ժամանակ, նախկին վարչապետին բուժող բժիշկներն առաջին անգամ հայտնեցին, որ նա տառապում էր քրոնիկական լեյկեմիայով։
Իմ ենթադրությամբ ստուգում էին` հասկանալու համար, թե ինչ արձագանք ենք մենք տալիս, ԱԻՆ-ը, ոստիկանությունը ինչպես են արձագանքում, քանի հոգով են գալիս, որովհետև ժամանակին, երբ դեռ պատրաստվում էին Բերձորը փակել, նրանք սկզբում փորձի համար ինչ-որ ժամանակով փակեցին այն ու հետո՝ արդեն ավելի հիմնավոր իրենց գործն արեցին»:
Կասկածամտություն բառը, ըստ Մալխասեանցի հայերեն բացատրական բառարանի, նշանակում է կասկածամիտ լինելը՝ ամեն բանի վրա կասկածելը: Կասկածամտությունը կարող է պատճառ հանդիսանալ, որ մարդը կորցնի իր մտքի արթնությունը, դեմքի պայծառությունը, սրտի ուրախությունը, նյարդերի առողջությունը, հոգու խաղաղությունը, քնի հանգստությունը, աշխատանքի հաջողությունը, ընտանեկան սերն ու միությունը, հասարակության հետ կապերը և այլն:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության նախնական գնահատականով, 2023 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 496,6 մլն դոլար, ինչը 13,7 տոկոսով պակաս է 2022 թվականի նույն ժամանակահատվածի տվյալներից:
Հայտնի է, որ ֆերմենտները մանր աղիքում քայքայում են սնունդը, որպեսզի այն ներծծվի հաստ աղիքի պատերով։ Աղիքային միկրոբիոտայի վերլուծությունների մեծ մասը կենտրոնանում է հաստ աղիքից հետո վերցված նմուշների վրա: Արդյունքում, մետաբոլիտների մեծ մասը մնում է բարակ աղիքում, և անալիզը կարող է ամբողջական պատկերացում չտալ:
Նիկոլ Փաշինյանի խնդիրը, այսպիսով, ոչ միայն, իսկ արդեն՝ գուցե ոչ այնքան սեփական անձի նկատմամբ վստահության վերականգնումն է, որքան այնպիսի քաղաքականության իրականացումը, որ իրեն չվստահելով՝ հասարակությունը չվստահի նաև որևէ մեկին։
Երկու կողմերն էլ (Հայաստանը և Ադրբեջանը – խմբ.) ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը կոնկրետ դրսևորումներով, և առաջին անգամ և, հավանաբար, շատ կարևոր է այն փաստը, որ Հայաստանը Ղարաբաղը ներառեց Ադրբեջանի տարածքում։ Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, Եվրախորհրդարանում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետ կապված ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մասնակից մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Իսպանիայի Տերուել քաղաքում այսօր 5-հարկանի շենք է փլվել: Այս մասին Twitter-ում հաղորդել է արտակարգ օգնության տարածաշրջանային ծառայությունը։
Վրաստանի կառավարությունը նախատեսում է Վրաստանի քաղաքացիության մասին օրգանական օրենքում փոփոխություններ կատարել: Հարցն օրեր առաջ քննարկվել է կառավարության նիստում, օրենսդրական փոփոխության նախագիծը, սակայն դեռ խոհրդրարան չի ներկայացվել:
Ուիլիամսին ծանր վնասվածքներով ուղղաթիռով հասցրել են հիվանդանոց, սակայն այնտեղ հասնելիս արձանագրվել է նրա մահը:
Միացյալ Նահանգները որոշում է կայացրել Ուկրաինային տրամադրել 325 մլն դոլարի զենքի և ռազմական տեխնիկայի նոր փաթեթ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը:
Շատ բարձր տրամադրություն են ունեցել. ալկոհոլը առհասարակ սովորություն ունի մարդկանց տրամադրությունը բարձրացնելու, այդ թվում` աշխատավայրում։
«Ալեն Սիմոնյանը մի սահմանադրական մարմնի՝ ԱԺ-ի ղեկավար է, որտեղ խախտված են ԱԺ կանոնակարգ-սահմանադրական օրենքի պահանջները, և ընդդիմադիր պատգամավորները չունեն իրենց օրենքով սահմանված քվոտաներն ԱԺ փոխնախագահի, հանձնաժողովների նախագահների և հանձնաժողովի նախագահի տեղակալների պաշտոններում: ԱԺ խորհուրդը, որը ղեկավարում է Ալեն Սիմոնյանը, չունի ընդդիմադիր պատգամավորներ: Ալեն Սիմոնյանի ղեկավարած մարմնում օրենքներն ու որոշումներն ընդունվում են մեկ՝ իշխող խմբակցության պատգամավորների […]
«Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը շուտով կսկսի իր գործունեությունը՝ նպաստելով ներդրումային միջավայրի խրախուսմանը, դատարանների ծանրաբեռնվածության թոթափմանը և վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների զարգացմանը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Մատինյանը։
Երեխաների կորելուց շուրջ երկու շաբաթ անց՝ մայիսի կեսերին, որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե երեխաներին գտել են: Սակայն ավելի ուշ պարզվեց, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:
«Կարծում եմ՝ սա այդ մոտեցումն է, որը նաև կիսում է Ֆիդանը, այսինքն՝ պետք է ավելի մեծ ճնշում գործադրել Հայաստանի վրա և Հայաստանից ստանալ իրենց անհրաժեշտը։ Հիմա Թուրքիան Ադրբեջանից ավելի է պահանջելու կոշտացնել դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ՝ որպես արդյունք այն հաղթանակի, որն Ադրբեջանը տարել է Թուրքիայի օգնությամբ»։
ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջերս տարբեր տեղերից ավելի հաճախ եմ լսում այլընտրանքներ չունենալու մասին: Այսօր իբր այլընտրանք չունենք, քան ապօրինի անցակետն օգտագործելը, վաղը միգուցե այլ կարմիր գիծ հատելու «այլընտրանք չենք ունենա»… Բարեբախտաբար, Արցախում այդպես մտածողները շատ չեն, քանի որ մեր պատմությունը մեզ ապացուցել է, որ այլընտրանքներ միշտ կան, պարզապես դրանք ոչ միշտ են հեշտ և հաճախ պահանջում են շատ ծանր աշխատանք, ուժերի կենտրոնացում ու համախմբում, հրաժարում շատ բաներից, նվիրում: Բայց միայն այդպես մենք կարող ենք ստիպել, որ մեզ հարգեն ու մեզ հետ հաշվի նստեն:
Հունիսի 12-ին, ժամը 20.50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղի վերջնամասում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշին. 35-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Այդ գործընթացներում տասնյակ-հարյուր հազարները ստանալու են իրենց վերջին տարիների երազած Հայաստանը: «Կաշին սեղանին դնողները» փողոցում ցույց են տալու, թե ի՞նչ է նշանակում ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ!!!
Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էս մարդիկ ինչքան ուժ ունեն ուզում են վատություն անել շարքային քաղաքացուն, հիմա սրան բա ոնց՞ չհարցնես հիմա քո հարևան Պողոսը քեզ ի՞նչ կասի երբ իրեն ասես, որ ծխախոտը դարձնում եք 5000դրամ:
Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա և այլ օբյեկտ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Այս անգամ ևս թերևս բացառություն չէ, քանի որ արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը վերոնշյալ ուղղություններով՝ զուգահեռաբար տարածելով ապատեղեկատվություն, որը փորձագետների գնահատմամբ ավելի լայնամասշտաբ սադրանքի նախերգանք է։