Երևանի քննչական վարչությունում խառն են. երեկ` քննչականների պետերը, այսօր` Արգիշտի Քյարամյանը

Երեկ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում անսովոր եռուզեռ էր. վարչության պետ Ազատ Գևորգյանը նշում էր ծննդյան տարեդարձը։

Քննչական կոմիտեի 168.am-ի փոխանցմամբ` Երևանի քննչականի պետը ծննդյան տարեդարձը նշել է с размахом.
Ողջ օրը Ազատ Գևորգյանն ընդունել է Քննչական կոմիտեի Երևանի բաժինների պետերին. եկել էին շեֆի ծնունդը շնորհավորելու։

Շատ բարձր տրամադրություն են ունեցել. ալկոհոլը առհասարակ սովորություն ունի մարդկանց տրամադրությունը բարձրացնելու, այդ թվում` աշխատավայրում։

Այսօր նույնպես Երևանի քննչական վարչությունում խառն են եղել։
«Արգիշտի Քյարամյանն էր եկել վարչություն։ Ազատ Գևորգյանի հետ վերջինիս կաբինետում գերգաղտնի զրույց են ունեցել ժամը 13:00-15:30-ի սահմաններում։ Վարչությունում օդը կանգնել էր։ Անգամ պետի քարտուղարին էին ասել, որ լքի տարածքը»,-ասաց մեր աղբյուրը։

Թե ինչու էր Քննչական կոմիտեի նախագահը անձամբ գնացել Երևանի քննչական վարչություն, այլ ոչ թե Ազատ Գևորգյանին էր կանչել իր մոտ, կփորձենք ներկայացնել առաջիկայում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930