Բաժիններ՝

Իսպանիայում փոթորկի պատճառով 5-հարկանի շենք է փլուզվել

Իսպանիայի Տերուել քաղաքում այսօր 5-հարկանի շենք է փլվել: Այս մասին Twitter-ում հաղորդել է արտակարգ օգնության տարածաշրջանային ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ նախքան շենքի փլուզումը 5-հարկանի շենքի 21 բնակարաններից բոլոր բնակիչները տարհանվել են: Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Միջադեպի պատճառները դեռ չեն նշվում։ Այդուհանդերձ, ինչպես գրում է El Español թերթը, ամեն ինչ վկայում է այն մասին, որ շենքը փլուզվել է վերջին օրերին քաղաքում մոլեգնող փոթորկի պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930