
«ՎԱԶ-2106» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշին. կա 4 տուժած

Հունիսի 12-ին, ժամը 20.50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղի վերջնամասում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշին. 35-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: