Բաժիններ՝

Նոթինգհեմի կենտրոնում երեք մարդու մարմին հայտնաբերելուց հետո ոստիկանությունը տղամարդու է ձերբակալել

Անգլիայի Նոթինգհեմ քաղաքի կենտրոնում 3 մարդու մարմին է հայտնաբերվել, որից հետո ձերբակալվել է 31-ամյա մի տղամարդ: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ըստ ոստիկանության՝ մեկ այլ միջադեպ էլ տեղի է ունեցել բեռնատարի մասնակցությամբ, որը փորձել է վրաերթի ենթարկել 3 մարդու, որոնք վնասվածքներ են ստացել:

Նոթինգհեմի կենտրոնում փակվել են ճանապարհները, հանրային տրանսպորտի ծառայությունները կասեցվել են, իրավապահների մեծաթիվ ուժեր են տեղակայվել:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը և արտակարգ ծառայություններին՝ իրենց արագ արձագանքման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս