Մշակվել է մարսողական տրակտի ուսումնասիրության կապսուլ
Սթենֆորդի և Կալիֆորնիայի համալսարանների գիտնականները մշակել են կապսուլ՝ աղեստամոքսային տրակտն ուսումնասիրման համար: Ընդունելուց հետո այն հավաքում է տվյալներ մարսողության և միկրոբիոտայի մասին: shantnews-ի փոխանցմամբ՝ աշխատանքի արդյունքները հրապարակված են Nature and Nature Metabolism ամսագրում:
Հայտնի է, որ ֆերմենտները մանր աղիքում քայքայում են սնունդը, որպեսզի այն ներծծվի հաստ աղիքի պատերով։ Աղիքային միկրոբիոտայի վերլուծությունների մեծ մասը կենտրոնանում է հաստ աղիքից հետո վերցված նմուշների վրա: Արդյունքում, մետաբոլիտների մեծ մասը մնում է բարակ աղիքում, և անալիզը կարող է ամբողջական պատկերացում չտալ:
Սարքը, որը կոչվում է CapScan, ներարկվում է մարմնում բերանային ճանապարհով՝ շարժվելով ամբողջ մարսողական տրակտով, հավաքելով կենսահեղուկների և միկրոօրգանիզմների փոքր նմուշներ: Մասնագետները կարող են օգտագործել կապսուլի վրա pH-զգայուն ծածկույթ՝ ընտրելու համար, թե որ հատվածից պետք է նմուշառել:
Կապսուլի փորձարկմանը մասնակցել է 15 առողջ սուբյեկտ։
Պարզվել է, որ ցուցանիշները շատ տարբեր են եղել աղիքներ վերին և ստորին հատվածներում։ Բացի դրանից, հայտնաբերվել են մոտ 2000 մետաբոլիտներ, ինչպես նաև սնուցման և մետաբոլիտների միջև կապ: Անցած վեց ամսվա ընթացքում հակաբիոտիկներ ընդունած երկուսի մոտ զգալի փոփոխություններ են եղել FAFHA-ների և սուլֆոնոլիպիդների մակարդակներում՝ մետաբոլիտներ, որոնք կանխում են բորբոքումն ու շաքարախտը: