44-օրյա պատերազմի ընթացքում ևս բազմաթիվ կոչեր են հնչել, բայց դա չի խանգարել, որ Ադրբեջանը շարունակի ռազմական հանցագործություններ կատարել։ Այդ մասին Թվիթթերի իր միկրոբլոգում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
168.am-ի հետ զրույցում «Սիսական» ջոկատի կամավորական, նկարիչ Աշոտ Ավագյանն ասաց, որ Արցախի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունից որևէ ակնկալիք չունի։
չնայած դժվարություններինարցախցիները ծնկի չեն գալու թուրքի առաջ։ Որովհետև արցախցիների համար Հայրենիքը և անկախությունը ավելի կարևոր ենքան ստամոքսը։
Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս:
Լաչինի խնդիրը, Արցախի խնդիրը, Հայաստանի խնդիրը վաղուց արդեն ներքաղաքական խնդիրներ չեն։
Նվերների փոխարեն արցախցի երեխաները խնդրել են բացել կյանքի ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը` Արցախում տիրող իրավիճակի մասին
Ադրբեջանն ամփոփել է վերջին մեկ ամսվա ընթացքում Արցախ մուտք գործած Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության մեքենաների թիվը և «եզրահանգումներ» արել, որ իրականում դեպի Արցախ հումանիտար բեռների ու քաղաքացիական անձանց տեղաշարժի խնդիր գոյություն չունի։
Լիպարիտ Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 8-ին, ժամը 17-ից 20։00՝ Շահումյանի « Սան Լազարո» սգո սրահում։
Միրգ-բանջարեղեն չկա, չեմ ուտում, ոչինչ, ես հարմարվող եմ․ օգնություն՝ արցախցի միայնակ տարեցներին
Երբ Հայաստանը, Արցախը հայտնվում են գոյաբանական սպառնալիքի առջև, իսկ վերջին տարիներին այդ սպառնալիքը գրեթե մշտական է, մեր հանրային-քաղաքական դիսկուրսում ակտիվանում է «ուժն է ծնում իրավունք» դատողությունը, որի վրա կառուցվում են ծավալուն վերլուծություններ, հայեցակարգեր ու տեսություններ։
Սա անթույլատրելի է և տասնյակ հազարավոր երեխաների հիմնարար իրավունքների խախտում։
«Երբեք չպետք է մոռանանք, որ գործ ունենք թուրքի հետ. թուրքը չի փոխվում, իր նպատակներն ու հեռահար ձգտումները մնացել են նույնը: Ի տարբերություն մեզ՝ թուրքը ունի ձևակերպված գաղափարախոսություն, որը նպատակասլաց ձևով փորձում է իրականացնել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ ընդգծելով, որ մեր գոյությունը թուրքի համար խանգարող հանգամանք է, դրա համար պատմական տարբեր փուլերում մեզ վերացնելու, իրենց երազանքների ճանապարհից հանելու նպատակն իրականացնում են:
Պարենային ճգնաժամը՝ Արցախում
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է արել, որը բավականին սուր է ընկալվել Բաքվում։ Նա մասնավորապես նշել է, որ Միացյալ Նահանգները մտահոգված է մնում, որ Լաչինի միջանցքն արգելափակված է արդեն երեք շաբաթից ավելի` ստեղծելով ծանր հումանիտար իրավիճակ։
Ինչպես հայտնում է Արցախի ԿԳՄՍ նախարարությունը, դադարեցված ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Երբ վիրահատության սեղանին հիվանդին թմրեցնում են, վիրահատությունից հետո նա արագորեն չի արթնանում ու թմբիրից դուրս գալիս։ Մեր ժողովուրդը երեսնամյա անկախության շրջանում այդ իմաստով վիրահատության չի ենթարկվել, բայց կաթիլ-կաթիլ թմրել է, և միանգամից հնարավոր չէ թմբիրից դուրս գալ։ Նույնիսկ արցախյան երկրորդ պատերազմի հետևանքները, որոնք իրականում պիտի ցնցում առաջացնեին, մեր հասարակությանը թմբիրից դուրս չբերեցին։
«Մենք պետք է խոսենք մեր համազգային պայքարի և հաղթանակի մասին. ուրիշ ճանապարհ չունենք»,- 168 TV- ի եթերում նման տեսակետ հայտնեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, անդրադառնալով հայկական աշխարհի առաջ ծառացած մարտահրավերներին ու 2023 թվականին, որպես ազգ, մեր առաջնահերթություններին:
Ուզում եմ հավելել, որ մեր սրտերն ու զգացմունքները Ղարաբաղում (Արցախում) հայերի հետ են իրենց շատ դժվար օրերին։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 7-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր, որոնց համաձայն՝ Վիտալի Բալասանյանն ազատվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, նրան փոխարինել է գեներալ-մայոր Արարատ Մելքումյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը:
2023-ի Տարեմուտը նշանավորվում է մի կողմից՝ սովահար, շրջափակված, մեկուսացած ու Հայաստանի կողմից կատարելապես լքված Արցախով, մյուս կողմից՝ վարչապետի աթոռը զավթած անձի այն ուղերձով, որ այս տարի ինքը վերջնականապես հանձնելու է Արցախը։ Միգուցե տոնական սեղանների շուրջ խմբված քաղաքացիներն առանձնակի ուշադրություն չդարձրին, բայց Փաշինյանի Ամանորի ուղերձի կարևորագույն դրույթն Արցախի ամբողջական հանձնման խոստումն էր։
«Արցախը շրջափակված է օրեր շարունակ, բայց անհասկանալի է, թե այս պայմաններում ընդդիմությունն ի՞նչ է անում։ Իմ կարծիքով՝ ընդդիմություն լինելն այն չէ, որ ԱԺ կանոնակարգի համաձայն, փորքամասնություն ես, ուրեմն ընդդիմություն ես»։
Արցախի անվտանգության խորհրդի նոր քարտուղարը Արարատ Մելքումյանն է
Արցախի Հանրապետության իշխանությունները պիտի խոսեն, պիտի ցույց տան, որ այս հանցագործ ծրագրի մասնիկը չեն և պետք է ասեն ու ապացուցեն, որ պատրաստ են այդ ծրագիրը կանգնեցնելու…
168.am-ը դեռևս հունվարի 5-ի առավոտյան դիմեց Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյակ գրասենյակ՝ փորձելով պարզել՝ արդոք ՀՀ կառավարությունը դիմե՞լ է ծրագրին՝ ստեղծված իրավիճակում Արցախ մարդասիրական օգնություն հասցնելու համար, և առհասարակ կա՞ն դիմումներ՝ Լաչինի միջանցքի փակման հետ կապված Արցախում հումանիտար աղետը կանխելու հետ, և ի՞նչ ընթացք է տրված դրանց:
Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը շարունակվում է: Ինչպես երեկ տեղեկացանք՝ այս հանգամանքն ամենևին չի խոչընդոտում Հայաստանի իշխանություններին՝ չշեղվելու Թուրքիայի հետ նորմալիզացիայի գործընթացից. ասես ոչինչ էլ չի եղել: Ավելին՝ ՀՀ արտաքին գերատեսչությունից հայտնել են, որ Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը:
168.am-ը գյումրեցի հասարակական-քաղաքական գործիչներից փորձեց հասկանալ՝ ինչ տրամադրություններ են Գյումրիում սպասվող ակցիային ընդառաջ:
«Քաղաքացիներն իրենցն անում են և հավատում, որ 2020 թվականի պատերազմի պես իրենց դավաճանված չեն զգա։ Այստեղ մնում է Հայաստանի իշխանության, միջազգային կազմակերպությունների և Ռուսաստանի անելիքը տեսանելի լինի»,- ասաց Գալստյանը։
168.am-ի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին պատասխանելով հարցին՝ նշեց, որ իրավիճակի առնչությամբ առաջին իսկ օրվանից Կարմիր խաչը հայտնել է իր պատրաստակամությունը՝ միջնորդական դերի ներքո օգտակար լինել։
«Մարդկանց տրամադրությունները նորմալ են, խուճապ չկա, հիմնական խնդիրը սննդի պաշարների պակասությունն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աստղաշեն համայնքի ղեկավար Արթուր Գրիգորյանը։