«Արցախում իրավիճակը գնալով լարվում է. մթերքի, սննդի բազմաթիվ կետեր արդեն փակ են, փակ են նաև որոշ հացի արտադրամասեր՝ ալյուր չլինելու պատճառով, բայց ժողովուրդը փորձում է պայքարի ուղիներ գտնել, չկա հուսահատվածություն, չեն կոտրվել, որովհետև Արցախի ժողովուրդը հստակ ունի իր տեսակետը, այսինքն՝ երբեք և ոչ մի ճնշումների տակ չի լքելու իր հայրենի հողը, ամուր մնալու է կանգնած իր հայրենիքում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության ԵԿ նախագահ Արշակ Աբրահամյանը:
2023 թվականի կառավարության առաջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չթողեց ևս մեկ անգամ մեղադրելու Ռուսաստանի Դաշնությանը դաշնակցային պարտավորությունները չկատարելու, կամ դրանք թերի կատարելու մեջ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Ուտելիք ենք ման գալիս, տեսնենք՝ ի՞նչ կճարենք, որ գոյատևենք. շրջափակված Արցախում խանութները դատարկ են
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 25-րդ օրն Արցախի անվտանգության երաշխավոր համարվող Հայաստանի Կառավարության հերթական նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցած գործողությունը, միջանցքն ապաշրջափակելու կոչերը, միջազգային լայն արձագանք է հարուցել։
Թող ոչ մի մանուկ պատերազմ չտեսնի. արցախցի երեխաների միասնական աղոթքը՝ 25 օր շրջափակված Արցախում
Շրջափակման մեջ գյուղացիների հնարավորություններն ավելի շատ են, քան քաղաքացիների. Խնածախի գյուղապետ
Շուրջ 5 ամիս պաշտոնավարելուց հետո Արցախի շրջափակման ֆոնին Կովկասյան բանակցությունների գծով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը հեռանում է պաշտոնից։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի շրջափակումն Ադրբեջանի կողմից շարունակվում է արդեն 25 օր:
168.am-ի հետ զրույցում Ավիացիայի փորձագետ, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը խոսելով Արցախի շրջափակման և օդային ճանապարհն օգտագործելու հնարավորությունների մասին, նախ շեշտեց՝ այդքան մարդու ապաշրջափակման մեջ պահելը հակամարդկային է։
CNN-ը հոդված է հրապարակել, որում ներկայացվում է Լաչինի միջանցքի արգելափակումից հետո Արցախում ստեղծված իրավիճակը:
Հունվարի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին:
«Մարդիկ պետք է հավատ ունենան, որ իրենց հողը մշակեն, իսկ այդ հավատը նրանց պետք է ներարկի՝ ինչպես Արցախի, այնպես էլ՝ Հայաստանի ղեկավարությունը։ Այստեղ ինչ-որ առեղծված կա, որ ինձ համար անհասկանալի է, մենք Արցախ տվող չէինք, այդ ինչպես հանձնեցին, չեմ հասկանում։
Չափահաս դարձած շատ հանրույթներ արդեն վաղուց չեն սպասում, որ խնդիրներն ինքնուրույն կլուծվեն, կամ իրենց փոխարեն ինչ-որ մեկը կլուծի իրենց խնդիրները։
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման առաջին իսկ օրվանից ՀՀ ԱԳՆ-ն և համապատասխան պետական գերատեսչությունները մշտապես կապի մեջ են միջազգային տարբեր կառույցների հետ
Փաշինյանի գործունեությունը մտածող մարդու համար ամենասկզբից շատ ակնհայտ էր. նախ Ալիևին անվանել էր կիրթ ու կառուցողական, ինչ-որ զրո կետից բանակցություններ էր սկսում, կնոջ հայտարարությունները, թե զենքերը պետք է հալեցնել: Հետո՝ այդ հետապնդումները Հրայր Թովմասյանի և Սահմանադրական դատարանի նկատմամբ, դատարանների շրջափակումները… ինձ համար շատ պարզ էր, ով այդ էյֆորիան չուներ, նա ամեն ինչ տեսնում էր:
Ցանկանու՞մ եք պատկերացում կազմել Ադրբեջանում հայատյացության մասշտաբների մասին
«Ասում են՝ այս ուժերն են կազմակերպում, այն ուժերն են: Պատասխանում եմ՝ ձեզ պե՞տք է, թե ով է կազմակերպում, գնացեք, որ արցախցին տեսնի ու զգա, որ իրենց մասին մտածում են: Չեմ հասկանում՝ սա սթրես է, յուրատեսակ դեպրեսիա… Կամ պետք է սա կուտակվի ու դուրս գա, կամ չգիտեմ… Զանգվածային դեպրեսիա է մեզ մոտ կամ անտարբերություն: Գուցե պատճառն անելանելիությո՞ւնն է: Օրինակ, ես կուզեի գնալ և արցախցու կողքին լինել, բայց ո՞նց անցնեմ ճանապարհը: Հասկանո՞ւմ եք, ժամանակին բաժանված էինք, հիմա առավել ևս, աղճատել են մանր կտորների, ու միավորվելու ցանկություն չկա: Չէինք սիրում միավորվել, հիմա՝ նույնպես: Ես ևս մոլորված եմ և շատ նեղված»,- հավելեց Տիգրան Հեքեքյանը:
Թանհոյն ընդգծել է՝ ցանկացած քայլի, որն ուղղված է Իրանը և նրա հարակից շրջաններն անապահով դարձնելուն, կհաջորդի վճռական պատասխան Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կողմից:
ՀՀ իշխանություններն անընդհատ Ադրբեջանին ու ՌԴ-ին են մեղադրում՝ համարելով նոյեմբերի 9-ի համաձայնագիրը խախտված։
Պատմությունը հուշում է, որ 1920-ի նոյեմբերին ԱՄՆ նախագահ Վ.Վիլսոնը հայտնի իրավարար հայամետ վճիռն էր ստորագրում, բայց այդ ժամանակ թուրքական բանակը Ալեքսանդրապոլ էր մտնում ու շարժվում դեպի Երեւան։
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր հասարակության որոշ շերտի համար սրբազան կովի կարգավիճակում գտնվող անձը միջազգային կառույցներից օժանդակություն ստանալու հարցը միայն կառավարության նիստում 2 տող արտասանելո՞վ է պատկերացնում:
Լաչինի միջանցքի բացման շուրջ բանակցություններ համարյա չկան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խոսքով, միջանցքի բացման շուրջ բանակցություններ չկան, քանի որ Ադրբեջանն ավելի ու ավելի նոր ու անընդունելի պահանջներ է առաջադրում՝ ցանկանալով վերահսկել «կյանքի ճանապարհը»։
Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարցրեցին, թե արդյոք Առողջապահության նախարարությունն ունի՞ լիազորություններ դիմելու Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ շրջափակված Արցախում գտնվող քաղաքացիների առողջական խնդիրների մասին բարձրաձայնելու և դրանց լուծումներ տալու համար։
Էլեն Ասատրյանը հույս ուներ, որ իր՝ Հայաստան այցի ընթացքում Լաչինի միջանցքը կբացվի և կկարողանա այցելել Արցախի Մարտունի քաղաք, որը նույնպես Գլենդելի քույր քաղաքն է: Ասատրյանը նշում էր, որ մինչև հունվարի 3-ն է Հայաստանում, սակայն, եթե մինչ այդ միջանցքը բացվի, կհետաձգի վերադարձն ԱՄՆ ու կայցելի նաև Արցախ: Միջանցքը, սակայն, այդպես էլ չբացվեց:
Վերջ, մնացած ամեն ինչը լափշայի սցենարից են․․․
Կոչ ենք անում քաղաքակիրթ աշխարհին, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահող երկրներին կոնկրետ գործողություններ կիրառել միջանցքի բացման կամ օդային կամրջի՝ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ, ինչը թույլ կտա ձմեռային ժամանակաշրջանում փոքր-ինչ կանխելու Արցախում առկա հումանիտար տագնապալի ճգնաժամը»:
Կառավարության այսօրվա նիստի ավարտից հետո լրագրողները Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին հարցրեցին, թե Արցախի շրջափակման հետ կապված ի՞նչ քայլեր են արվում սփյուռքում, և արդյոք դրանք նպաստո՞ւմ են խնդրի լուծմանը։
Բաքուն ֆեյք լուրեր է տարածում Ստեփանակերտի իբր «տարհանման» մասին
Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ՄՈչ հեռավոր ապագա՝ «Ստորագրել եմ, բա հո՞ 120 հազար մարդու սովամահ չէի անելու… Ստորագրել եմ, որ փրկեմ 120 հազար մարդու կյանք, որ էդ մարդիկ հանգիստ կարողանային դուրս գալ Ադրբեջանի սուվերեն տարածքից»: