«Մեր կարմիր գծերը պետք է լինեն Հայաստանի անկախությունն ու Արցախի չլինելն Ադրբեջանի կազմում». Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Մեր կարմիր գծերը պետք է լինեն Հայաստանի անկախությունն ու Արցախի չլինելն Ադրբեջանի կազմում։
Ով ում որտեղ հասցնում քննադատում, մեղադրում ու պիտակավորում է։
Էմոցիոնալ գնահատականների պակաս չկա։
Աշխարհը վաղուց մտել է նոր աշխարհամարտի փուլ, իսկ մենք զբաղված ենք մանկամիտ հայհոյանքներով։
Լաչինի խնդիրը, Արցախի խնդիրը, Հայաստանի խնդիրը վաղուց արդեն ներքաղաքական խնդիրներ չեն։
Այլեւս անհնար ու անթույլատրելի է «խաղեր» տալ և՜ Արևմուտքի, և՜ Թուրքիայի, և՜ ՌԴ-ի հետ։
Նման խաղերը հանգեցնելու են Հայաստանի ու Արցախի կործանմանը։
Մեզ անհրաժեշտ է հստակ հաշվարկ և ռազմավարություն։
Կամ ՆԱՏՕ՞, կամ՝ Ռուսաստա՞ն։
Լավ օրից չէ այդ ընտրությունը, բայց սա է փաստը։
Հայ-ռուսական դաշնակցությունն այսօր առավել քան երբեւէ բխում է ՀՀ-ի ու Արցախի շահերից, բայց ոչ այս հակազգային ռեժիմի օրոք։
Այդ դաշինքը նորոգման,վստահության, փոխադարձ պետական շահերի ու կարմիր գծերի հստակեցման կարիք ունի։
Մեր կարմիր գծերը պետք է լինեն՝ Հայաստանի անկախությունն ու Արցախի չլինելն Ադրբեջանի կազմում։
Երբ ասում եմ ՆԱՏՕ, նկատի ունեմ նաև Թուրքիային։
Եվ վերջում. բոլոր նրանք ում կարծիքով ՌԴ-ն է ստիպում միջանցք տրամադրել Սյունիքով, մի պարզ բան ասեմ. եթե միջանցքը ՌԴ-ին պետք լիներ, ապա 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ այդ կետը կգրվեր։
Ո՞վ էր խանգարելու ՌԴ-ին դա գրել ։
Միայն չասեք Փաշինյանը։
Ու՞ր էր ու ի՞նչ վիճակում էր Փաշինյանն այդ ժամանակ։
Բունկերում…փրկության «սպասիբոներ» էր շռայլում հենց նույն ՌԴ-ին։
Հետևաբար. միջանցքը չի բխում ՀՀ-ի,Արցախի,ՌԴ-ի ու Իրանի շահերից։
Այն անհրաժեշտ է Թուրքիային ու Ադրբեջանին։
Արևմուտքին էլ անհրաժեշտ է ընդդեմ Իրանի, ինչպես նաևռուսական ռազմական չեզոքացման համար»։