Արցախցիների համար Հայրենիքը և անկախությունն ավելի կարևոր են, քան ստամոքսը․ Արշակ Աբրահամյան

Չնայած դժվարություններին`արցախցիները ծնկի չեն գալու թուրքի առաջ։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի «Արդարություն» կուսակցության երիտթևի ղեկավար Արշակ Աբրահամյանը։ «Գիտեք՞ ինչն է անարդար․

այն, որ ՀՀ-ում որոշները ասում էին «եթե հացը դառնա հազար դրամ, մենք էլի Նիկոլ ենք ընտրելու, Նիկոլը Հիսուսից հետո մեր Աստվածն ա, վանքի մոմի պես արդար մարդա»…Եվ փաստացի Նիկոլը դեռ վարչապետ է։

Դրա հետևանքով այսօր տուժվում են 120000 արցախցիները։Այդ շրջափակված Արցախում են տարեց մարդիկ (որոշ տեղեր նաև երեխաները) ժամերով հերթ կանգնում և դատարկաձեռն տուն վերադառնում`որովհետև սնունդը վերջանում է մինչև իրենց հերթին հասնելը։

Հ.Գ.Բայց մի բան լավ իմացեք.

չնայած դժվարություններինարցախցիները ծնկի չեն գալու թուրքի առաջ։ Որովհետև արցախցիների համար Հայրենիքը և անկախությունը ավելի կարևոր ենքան ստամոքսը։

Արցախը եղել է,կա և մնալու է հայկական»,-գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս