Այսօր Հայաստանը սուբյեկտ չէ, և դա Հայաստանի մեղքն է. Արմեն Մինասյան

«Հայաստանը, խոցված Արցախը և աշխարհը 2024 թ. նախաշեմին» խորագրով միջոցառման ժամանակ «Պրոֆիլ Մեդիա» ընկերության տնօրեն Արմեն Մինասյանն իր՝  «Աշխարհի հզորների պայքարը և մենք՝ այդ օրակարգում» զեկույցում պատասխանեց երեք հարցի՝ որտեղ է գտնվում աշխարհն այս պահին, որքանով ենք մենք առնչվում այդ աշխարհին, և մենք՝ որպես պետություն, ազգ, ինչ ենք անում, կամ ինչ ենք պատրաստ անել՝ հանուն ինչի:

«Առաջին հարցին անդրադառնալով՝ սխալված չենք լինի, եթե արձանագրենք, որ աշխարհը շատ դինամիկ տրանսֆորմացիայի փուլում է: Այն սկսվել էր դեռ 1990-ականների սկզբից, երբ սառը պատերազմն ավարտվեց, և հեռուն նայողները հասկանում էին, որ պոտսդամյան համակարգն արդեն ի վիճակի չէ այլևս սպասարկել նոր ձևավորված աշխարհի պահանջները՝ առաջին հերթին անվտանգության ոլորտում»,- նշեց Արմեն Մինասյանը՝ նկատելով, որ աշխարհն այսօր գտնվում է այդ տրանսֆորմացիայի կրիտիկական կետում, և բոլորը դիրքավորվում են, որպեսզի ապագա աշխարհում ավելի ցանկալի խաղի կանոններ ունենան:

Քաղաքագետը նկատեց, որ նման տրասֆորմացիաներն ուղեկցվում են բռնության կիրառմամբ, ինչին, ցավոք սրտի, բախվել ենք անմիջապես՝ վերջին 5 տարվա ընթացքում:

«Աշխարհն այսօր շատ ակտիվ փոփոխվում է, և աշխարհում ամենաարդյունավետ գործիքը, ցավոք, ուժն է,- հավելեց նա, ապա անդրադառնալով տարածաշրջանին՝ արձանագրեց,- Ասել, որ ժամանակակից աշխարհում Հայաստանը, Կովկասն առաջնային տեղ ունեն, մեծ անմտություն կլինի: Ցավոք, մենք այն տարածաշրջանը, երկիրը չենք, որ այսօրվա առկա պրոբլեմների հիերարխիայում լինենք բարձր տեղում:

Կարդացեք նաև

Եվ սրանում նաև շատ մեծ է մեր մեղավորությունը. իմ խորին համոզմամբ, Հայաստանը՝ որպես պետություն, և մեր հասարակությունը, ցավոք, այդպես էլ չի վերագտնում՝ որն է իր ռացիոնալ շահը:

Կարելի է սլաքներն անպայմանորեն ուղղել այսօրվա իշխանությունների վրա. փաստը պետք է արձանագրել՝ այսօր Հայաստանը սուբյեկտ չէ, և դա Հայաստանի մեղավորությունն է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս