«Ասում են՝ ի՞նչ ենք ավերել. իսկ ի՞նչ չեն ավերել. ո՞ւր է մեր անվտանգությունը, եթե այդ անվտանգությունը կա, ինչո՞վ է պայմանավորված, որ միակողմանի զիջումներով բավարարում են թուրք-ադրբեջանական օրակարգերը, եթե այդ անվտանգությունը չկա, ուրեմն իշխանություն չկա. կրկնում եմ՝ եթե կա՝ ինչո՞ւ են բավարարվում թուրք-ադրբեջանական պահանջները՝ հիթ-շքերթներով»։
«Ի՞նչ է, ուզում եք Հայաստան չունենա՞նք։ Այս իշխանությունը չի կատարում իր վրա դրված առաջին պարտավորությունը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանությունը։ Պատկերացնո՞ւմ եք, որևէ իշխանություն հայտարարի, որ իր առաջին պարտականությունը չի կարողանում կատարել, ու այդքանից հետո մնա իշխանության։ Այս առումով նոնսենս ունենք. նոնսենս է, որ պատերազմում պարտվածը գնա բանակցի, բոնուսներ տա հակառակորդին և մնա իշխանության»։
«Մադրիդյան սկզբունքների տարբեր վարիացիաների արդյունքում առաջանում է այն ժառանգությունը, որը 2018թ.-ին առկա էր բանակցային սեղանին»,-այս մասին ՀՀԿ նախաձեռնությամբ կազմակերպված համաժողովի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը՝ ներկայացնելով «Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հիմնական փուլերը 1994-2018թթ.» խորագրով զեկույցը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ներկայացուցիչ Կարեն Բեքարյանն է։
«Հայաստանից ցանկանում են ստանալ Ուկրաինա՞, թե՞ Սիրիա։ Ես կասկածում եմ, որ հայաստանյան այդ շրջանակներին հուզում է Հայաստանի ապագան, իսկ գուցե այս մարդիկ Ռասմուսենի տարբերա՞կն են՝ Հայաստանի ներսում»,- տեսակետ հայտնեց «Հայացք» վերլուծական կենտրոնի Խորհրդի նախագահը՝ շեշտելով՝ Արևմուտքին պետք է ոչ թե Հայաստանի անվտանգության ապահովում, այլ խաղաղության պայմանագրի կնքում՝ անկախ նրանից, թե Հայաստանը քանի՞ քառակուսի կիլոմետրով կլինի։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանն է։
Շատ կներեք, եթե մարդն առիթ է փնտրում, Երևան քաղաքի որևէ թաղամասում շենքերից մեկի վրա նկարած ԼՂ դրոշը կարող է իր համար առիթ հանդիսանալ, դիտարկվել՝ որպես պրովոկացիա: Հետևաբար՝ առաջանում է մի պարզ հարց՝ որտե՞ղ է այն հիմնավորումը, որ երբ պատի ծակեր ես մտել, ջայլամի նման գլուխդ հողի մեջ ես մտցրել, դրանից անվտանգության հարցը լուծել ես:
«Հայաստանը, խոցված Արցախը և աշխարհը 2024 թ. նախաշեմին» խորագրով միջոցառման ժամանակ «Պրոֆիլ Մեդիա» ընկերության տնօրեն Արմեն Մինասյանն իր՝ «Աշխարհի հզորների պայքարը և մենք՝ այդ օրակարգում» զեկույցում պատասխանեց երեք հարցի՝ որտեղ է գտնվում աշխարհն այս պահին, որքանով ենք մենք առնչվում այդ աշխարհին, և մենք՝ որպես պետություն, ազգ, ինչ ենք անում, կամ ինչ ենք պատրաստ անել՝ հանուն ինչի:
««ԵԱՀԿ. Ղարաբաղյան դոսյե» գիրքն ամփոփել է հիմնականում ԵԱՀԿ ներքո ընթացող գործընթացը՝ հանգելով նրան, որ, փաստացի, արդեն 2023 թվականի հունվարի դրությամբ չունենք գործընթաց ԵԱՀԿ շրջանակներում, փոխարենը՝ ունենք երկու մրցակցող միջնորդություն՝ արևմտյան և ռուսական, որոնք գործընթացը դուրս են բերել այն իրավական հիմքերից, տրամաբանված շրջանակներից, որի ականատեսն ենք եղել տարիների ընթացքում»,- «Հայաստանը, խոցված Արցախը և աշխարհը՝ 2024 թ. նախաշեմին» խորագրով միջոցառման ժամանակ https://168.am/2023/12/26/1976565.html «Բանակցային գործընթաց. միջնորդական պայքար» զեկույցում նշեց գրքի հեղինակ, քաղաքագետ Աննա Կարապետյանը:
«Հումանիզմի ամենաէական հարցերից մեկը՝ մեր գերիները, որտե՞ղ էին այս հարցերի անդրադարձը կամ ադրբեջանական զորքի հերթական առաջխաղացման մասին բարձրաձայնումը»,- ասաց Բեքարյանը՝ ընդգծելով՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն Արևմուտք-Ռուսաստան հակամարտության մեջ ընտրել է Արևմուտքը, և այս գագաթնաժողովն օգտագործեց ընդամենը հավատարմության երդում տալու համար։
«Թուրքերն են բարձր գոռում, փախանք թուրքերից, ադրբեջանցիներն են բարձր գոռում, փախանք ադրբեջանցիներից: Շատ վատ միտում կա.այդ երկուսը մեկ-մեկ իրար հետ են գոռում, ու երբ այդպես է լինում, կատարվում է այն, ինչի ականատեսն այսօր ենք: Հետո ուժային կենտրոններն են սկսում գոռալ»,- հնչեցրած իր միտքը պարզաբանեց Կարեն Բեքարյանը: