Կարո՞ղ ենք ենթադրել, որ 2021 թվականի մայիսին՝ քաղաքական շահերից ելնելով, տեղի է ունեցել «ուղիղ պետական դավաճանություն»…
Ռուսաստանն ու Իրանն ակտիվորեն աշխատում են ռազմավարական գործընկերության համաձայնագրի շուրջ:
ԱԳ նախկին փոխնախարար, դեսպան Արմեն Բայբուրդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միշտ հպարտացել եմ, որ նորանկախ հայոց պետականության ակունքներում կանգնած Բաբկեն Արարքցյանը եղել է ղեկավարս և ավագ ընկերս։ Ինձ համար նա մարմնավորել է հայ առաքինի մարդու և պետական գործչի լավագույն հատկանիշները։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պարզաբանել է անշարժ գույքի վարձակալության վերաբերյալ հաճախ տրվող հարցերը։ Դրանք վերաբերում են գույքի հայտարարագրմանը և վարձակալության եկամտային հարկի վճարմանը։
Պատերազմից հետո Արցախի մի մասը դեռևս հայկական էր, Փաշինյանն էլ խոստանում էր այն ոչ միայն հայկական պահել, այլև հետ բերել մնացածը։
Առաջին վարչական վարույթի շրջանակներում հանձնաժողովը ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, որոշեց կիրառել վարչական տույժ՝ կասեցնել «ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ ընկերության լիցենզիայի գործողությունը՝ 30 օր ժամկետով, իսկ երկրորդ վարչական վարույթի շրջանակում՝ կիրառել Օրենքի 58-րդ հոդվածի 18-րդ մասով սահմանաված տույժը՝ տուգանելով հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայր Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրում ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Աբովյան փողոցի 8 հասցեում գտնվող շենքի օտարման գործընթացը:
Արցախում Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված մեր հայրենակիցները ՀՀ-ում մեծաթիվ խնդիրների առջև են կանգնում: Վերջին շրջանում հատկապես այդ խնդիրներն ավելանում են՝ ՀՀ քաղաքացիություն «չունենալու» ու 070 կոդով անձնագրերը փոխելու վերաբերյալ ներկա իշխանությունների կողմից ներկայացվող պահանջի առումով:
Գյուղում ոստիկաններ են լցված, երեխաները վախենալով երեք օր է՝ դպրոց չեն գնում. Նորատուսցի
Պեռաշկի ուտող ձուկ բռնողից, դարձավ պատգամավոր. Նորատուսցիները՝ ՔՊ-ական պատգամավորի մասին
Ըստ France 24 պարբերականի՝ օրենքի կարևոր տարրերից մեկն այն է, որ օտարերկրացիներին սոցիալական անվտանգության նպաստներ կտրամադրվեն, եթե նրանք Ֆրանսիայում են գտնվում 5 տարի, իսկ աշխատանք ունեցողների դեպքում՝ 30 ամիս։ Իսկ երկքաղաքացիություն ունեցող հանցանք գործած անձինք կզրկվեն Ֆրանսիայի քաղաքացիությունից։
Նոր օրենսդրության համաձայն՝ երեք տարվա կացության վկայագիր ունենալու իրավունք են ստանում այն անձինք, որոնք երկիր են մուտք են գործել անօրինականորեն, ապրել և աշխատել են Հունաստանում՝ չհայտարարագրելով իրենց զբաղվածությունն ու եկամուտներն առնվազն երեք տարվա ընթացքում` մինչև 2023 թ․ նոյեմբերի 30-ը, և ունեն գործատուից աշխատանքի առաջարկ Հունաստանում:
«Ընդհանրապես, նման խոսույթն է արհեստական, որովհետև դու ձախողել ես քո քաղաքականությունը, հիմա դրսում մեղավորներ ես փնտրում,- ասաց Սուրենյանցը, ապա հիշեցրեց,- Երբ երեկ նա խոսում էր մեր պետականության սխալ հիմքերի մասին, երբ պետության հիմնադիր հայրերին խոսույթ էր վերագրում, որի կրողը նրանք երբեք չեն եղել, երբ ասում էր՝ ԼՂ խնդիրն անլուծելի է, հարվածում էր պետության հիմքերին, այսինքն՝ հող էր նախապատրաստում Երրորդ Հանրապետության ապալեգիտիմացման համար:
2023 թվականին կայացած մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունները շատ հաջող ստացվեցին: 2024 թվականի աշխարհի գավաթի խաղարկությունները կլինեն վարկանիշային և յուրաքանչյուր գործիքի վրա կխաղարկվի երկու օլիմպիական վարկանիշ:
Այսօր Գեղարքունիքի մարզի ձկնորսները կրկին բողոքի ակցիա էին իրականացնում՝ ուղղված Կառավարության որոշման դեմ, ըստ որի՝ այս շրջանում արգելվում է Սևանա լճից սիգի որսը։
Արդեն մեկ շաբաթ է՝ Գեղարքունիքի մարզի ձկնորսները բողոքում են Կառավարության ընդունած որոշման դեմ, որով արգելվում է սիգի որսը Սևանա լճից։ Նախորդ շաբաթ նրանք փակել էին Երևան-Սևան ճանապարհը, սակայն որոշ ժամանակ անց բացեցին, այսօր կրկին հավաքվել էին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու այդ որոշման դեմ։
Ըստ լրատվամիջոցի՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ղեկավար Իսմայիլ Հանիեն բանակցությունների համար ժամանել է Կահիրե։ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգն իր հերթին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ևս մեկ հումանիտար հրադադարի։
«Փորձելով ստիպել հարևաններին հետևել պատժամիջոցային հակառուսական կուրսին՝ ԵՄ-ն դիմում է հնարավոր ամեն ինչի, ներառյալ ուղղակի կեղծիքի։ Սա պատահականություն կամ տառասխալ չէ, ուղղակի կեղծիք է։ Սա պետք է դաս լինի բոլորի համար, թե ինչպես պետք է զգոն լինել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկվության հարցում»,- հավելել է նա։
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի գնահատմամբ, Հայաստանում այսօր տեղի է ունենում մարդկանց իրենց քաղաքական իրավունքներից, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի լինելու իրավունքից զանգվածաբար զրկելու գործողություն:
Ռուսաստանում ակնկալում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեսնել դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն խորհրդի նիստին: Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։
Ամեն ինչ ստիպողաբար է. եթե բանկային գաղտնիքդ չես հայտնում, զրկվում ես աջակցությունից. Նարե Սիմոնյան
ԿԳՄՍ նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը, որն առնչվում է ինչպես ոլորտային ծրագրերին, այնպես էլ բարդ ժամանակներում առաջացած լրացուցիչ մարտահրավերներին:
«ՀՀ քաղաքացուց՝ փախստական. արցախցիների իրավունքների զանգվածային ոտնահարում» խորագիրը կրող պանելային քննարկման ժամանակ Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը խոսեց ՀՀ անձնագրայիններում արձանագրված մեծ հերթերից:
«ՀՀ քաղաքացուց՝ փախստական. արցախցիների իրավունքների զանգվածային ոտնահարում» խորագիրը կրող այսօրվա պանելային քննարկման ժամանակ, ՔԻՀԿ անդամ, իրավապաշտպան, հասարակական գործիչ Նարե Սիմոնյանն արձանագրեց, որ արցախցիներին ՀՀ քաղաքացիությունից զրկելու ՀՀ իշխանությունների որոշումը հակասահմանադրական է, իսկ ՀՀ հարյուր-հազարավոր քաղաքացիների իրավունքների աննախադեպ խախտման մեղավորները պետք է պատասխան տան օրենքի առջև:
Երդմնակալությունից հետո շեյխ Մեշալը քննադատել է իշխանությունների որոշումը՝ տարբեր պաշտոնների այնպիսի մարդկանց նշանակելու համար, որոնք, ըստ նրա, չեն համապատասխանում արդարադատության և արդարության «պարզագույն կանոններին»։
Նիկոլն այդպես էլ չհասկացավ, թե ի՞նչ է պետությունը: Նա չհասկացավ նաև, թե ո՞րն է պետության ղեկավարի դերն ու պատասխանատվությունը: Նիկոլն այդպես էլ չհասկացավ, թե ի՞նչ էր իրենից ենթադրում արցախյան խաղաղ կարգավորման գործընթացը: Նա առ այսօր նույնիսկ չի հասկացել, թե ինչո՞ւմ է իրեն մեղադրում ազգային ընդդիմությունը:
Արցախցի փաստաբան Գագիկ Թավադյանը, «ՀՀ քաղաքացուց՝ փախստական. արցախցիների իրավունքների զանգվածային ոտնահարում» խորագիրը կրող այսօր տեղի ունեցած պանելային քննարկման ժամանակ հայտնեց, որ ՀՀ-ում ժամանակավոր հաշվառման նպատակով արցախցիներին ստորագրելու համար տալիս են տպագիր, նույնաբովանդակ դիմումներ.