Արցախցին ամենասովորական հաշվառման համար ամիսներով հերթին է սպասում. անտանելի վիճակ է. փաստաբան

Արցախցի փաստաբան Գագիկ Թավադյանը, «ՀՀ քաղաքացուց՝ փախստական. արցախցիների իրավունքների զանգվածային ոտնահարում» խորագիրը կրող այսօր տեղի ունեցած պանելային քննարկման ժամանակ հայտնեց, որ ՀՀ-ում ժամանակավոր հաշվառման  նպատակով արցախցիներին ստորագրելու համար տալիս են տպագիր, նույնաբովանդակ դիմումներ.

«Իսկ այդ դիմումներում նշված է, որ «արցախցիները որևէ պետության քաղաքացի չեն հանդիսանում»: Այսինքն, ամբողջ նպատակը դա է: Գոյություն չունի իրավական որևէ ակտ, որով սահմանված լինի հաշվառման համար նախատեսված դիմումների միասնական ձև: Թե ներքին կարգով ով է դա անում, կամ ինչու է այդպիսի հրահանգ հնչեցվել՝ հետագայում պետք է պարզաբանման առարկա դառնա»,- ասաց փաստաբանը՝ անձնագրային բաժինների աշխատակիցներին հորդորելով չկատարել ապօրինի հրամանները: Գագիկ Թավադյանը դիմեց նաև քաղաքացիներին՝ կոչ անելով դիմումները ներկայացնել ձեռագիր տարբերակով ու իրենց համար նախընտրելի տեքստով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նազելի Ստեփանյան

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս