Ջուր չի լինելու
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 21-ին ժամը 07:00-19:00-ը կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի՝ Րաֆֆի, Խանջյան, Չարենցի, Կոստանյան, Կամոյի, Շինարարների, Ա, Խաչատրյան, Դուրյան, Սպանդարյան, Երևանյան, Նոյեմբերյան, Հացագործների, Մյասնիկյան, Միքայելյան, Շահումյան, Նար-Դոսի, Ավետիսյան, Նարեկացի, Կոճոռի, Երևանյան խճուղու փողոցների և Երիտասարդական թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: