Ոստիկանությունը քաղաքացիների ուղղությամբ լուսաձայնային նռնակներ է կիրառում
Արցախի ՄԻՊ–ը հայտնել է, որ ժամը 20։00-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված լիակատար ահաբեկչության հետևանքով կա 25 զոհ։
Վերջին 15 րոպեի ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են լսվել: Այս մասին X-ում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
Արցախի 6 բնակվայրերի բնակչությունը տարհանվել է։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը վստահեցնում է՝ Ալիևը սկսեց հերթական պատերազմն ընդդեմ Արցախի, քանի որ հասկանում է՝ իր համար Փաշինյանի պաշտոնավարման ժամանակաշրջանը ոսկե ժամանակաշրջան է. այն, ինչ Հայաստանից և Արցախից կարող է պոկել ու ստանալ հիմա, երբեք չի կարող ստանալ Հայաստանի ազգային իշխանություն լինելու դեպքում։
Քրեական վարույթի շրջանակներում նշված հանցավոր արարքը կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է Դիլիջանի բնակիչ, 26-ամյա Խ.Հակոբյանը։
Աղոթում եմ, որ Ղարաբաղում խաղաղություն հաստատվի։ Այս մասին հայտարարել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը։
Կառավարության շենքի մոտ ցուցարարներից մեկն ուշագնաց եղավ
Բախումներ և լարված վիճակ՝ Կառավարության շենքի մոտ
Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից «հակաահաբեկչական գործողություն» սկսելուց հետո Միացյալ Նահանգները մասնակցում են ընթացող դիվանագիտական աշխատանքներին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպի պաշտոնյաների:
Այսօր կեսօրից ռուս խաղաղապահներն ադրբեջանական կողմից շփման գծի ողջ երկայնքով հրադադարի բազմաթիվ խախտումներ են արձանագրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանը վերսկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները 9-ամսյա կանխամտածված շրջափակումից, սովից և հումանիտար օգնության մերժումից հետո։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինձ համար առանձնապես հետաքրքիր չէ, թե ՀՀ իշխանությունն ինչպես է իր պատասխանատվությունը ռուսների կամ մյուսների վրա բարդում:
«Հայաքվե» նախաձեռնության շտաբը հայտարարություն է տարածել․ որում ասվում է․
ՈՒՂԻՂ․ Բողոքի ակցիա՝ Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին ասվում է X (նախկին Twitter) սոցցանցում Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարության գրառման մեջ։
Սեպտեմբերի 16-ին, ժամը 00.20-ին, Երևանի Պարոնյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա անչափահասների, որոնցից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ՝ ընդգծելով, որ տարածաշրջանի դեմոգրաֆիկ պատկերի փոփոխման ցանկացած փորձ ապօրինի ու անընդունելի է։
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ներկայացրել է ապացույցներ, որ Ադրբեջանը թիրախավորել է քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակիչներին: Նա X-ի իր հարթակում հրապարակել է տեսանյութ:
Արցախում՝ հրետակության տակ, նկուղում երեխա է ծնվել։
Բելգիան մտահոգությամբ է հետևում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին: – այս մասին X միկրոբլոգում գրառում է կատարել Բելգիայի արտգործնախարար Հաջա Լահբիբը։
Կոչ եմ անում գալ Հանրապետության հրապարակ. ՀՀ-ի ու Արցախի անվտանգությունը չի կարելի վստահել մարդկանց, որոնք պարբերաբար բերում են պшտերազմ ու պարտություն. Թևանյան
Միջազգային դերակատարներին բազմիցս հայտնել ենք, որ կոչերով անհնար է զսպել Ադրբեջանի նման ռազմատենչ և հանցավոր կեցվածքը: Մենք պահանջում ենք, որ միջազգային հանրությունը շատ կարճ ժամանակահատվածում գործուն քայլեր ձեռնարկի՝ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար:
Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը գրել էր, որ՝ «ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ռուսական կողմը Ադրբեջանին տրամադրել է ԼՂ-ում բոլոր դիրքերի, տեխնիկայի տեղակայման վայրերի կոորդինատները ու հեռացել նշված վայրերից, և Ադրբեջանը սկսել է զանգվածային հրետակոծությունը»:
Շուշիի շրջանի Եղցահող համայնքը՝ ընդհանուր 150 բնակչով, դարձել է ադրբեջանական կողմի ուղիղ թիրախը, բնակիչներին հնարավոր չէ տարհանել: Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն գտնվում է Իրանում։
Հավաքվեք ԱԺ շենքի դիմաց, այստեղ է լինելու իշխանափոխության վերջնակետը. Սուրեն Պետրոսյան
Արցախի Գետավան գյուղն անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ. ակցիայի մասնակից
Արցախը չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում. սա է մեր եկեղեցու դիրքորոշումը. հոգևորական
Երեք երեխես վիրավոր են, մեկն էլ ռուսների կողքն է, չգիտեմ՝ լավ ա, լավ չի․ արցախցի կին