Կոչ միջազգային գործընկերներին, միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար առաջնային պարտավորություն ունեցող ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամներին, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմին՝ ձեռնարկել հստակ և աներկբա քայլեր Ադրբեջանի ագրեսիային վերջ դնելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ:
120 000 հայ էս պահին ռմբակոծության տակ է, հետո ի՞նչ եք անելու, Գորիսն ու Սիսիանն ե՞ք տալու. քաղաքացի
Ադրբեջանը նախ տարբեր միջոցներից հատվածներ է հասցնում ՊԲ մարտական դիրքերին, ապա փորձում գրոհել:
ՀՀ-ում իշխանության ղեկը զավթածները փախած են, չկան. Կարեն Վրթանեսյան
Ադրբեջանի անպատժելիությունը ապշեցնում է. ճանաչեք Ացախի անկախությունը. Ռուբեն Վարդանյան
Արցախի արտաքին գործերի նախարարությունը պահանջում է, որ միջազգային հանրությունը շատ կարճ ժամանակահատվածում գործուն քայլեր ձեռնարկի՝ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար:
Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը տեղեկացրեց, որ ԵՄ-ն մրցույթ էր հայտարարել, որ ԵՄ անդամ պետությունները որպես առաջատար պետություններ կարողանան դիմել և իրենց նպաստը բերել Հայաստանում այդ բարեփոխումային օրակարգի իրականացմանը: ԵՄ-ն հաստատել է Լիտվայի և Լատվիայի հայտերը:
Սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն փորձում է առաջանալ ԱՀ ՊԲ պաշտպանության խորքը։ Յուրային զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն։
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին տեղեկացնում են Անվտանության խորհրդից։
Խոր անհանգստությամբ տեղեկացանք, որ Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողության» իրականացման կեղծ պատճառաբանություններով ռազմական լայնածավալ գորժողություններ է սկսել Արցախի նկատմամբ, հրետակոծությունների ենթարկելով Արցախի խաղաղ բնակավայրերը, թիրախավորելով մայրաքաղաք Ստեփանակերտը:
Ադրբեջանը լայնածավալ հարձակում է նախաձեռնել Արցախի/Լեռնային Ղարաբաղի դեմ. թիրախավորվում է նաև քաղաքացիական բնակավայրերի շրջակայքը, այդ թվում՝ Ստեփանակերտըը։
#ՀԻՄԱ. Մտահոգված և զայրացած քաղաքացիները հավաքվում են կառավարության առջև. ՈՒՂԻՂ
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, որ «ԼՂ-ում հակաահաբեկչական գործողություն» իրականացնելու մասին տեղեկացրել է ռուսական խաղաղապահ առաքելությանը եւ ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնին:
Եվրախորհրդում Թուրքիայի մասին զեկուցող Նաչո Սանչեզ Ամորը պատասխանել է օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Անհրաժեշտության դեպքում Եվրամիության (ԵՄ) հետ ճանապարհները կարող են առաձնանալ» հայտարարությանը:
Ադրբեջանը հերթական ռազմական հանցագործությունն է իրականացնում՝ սպանելով խաղաղ և անպաշտպան մարդկանց: Այս մասին X-ում («Թվիթեր») գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Արցախում Ադրբեջանի ռազմական ագրեսիային:
Պետդեպի ներկայացուցիչը խոստովանեց, որ աշխարհաքաղաքական խաղերի հերթական զոհ ԱՄՆ-ը հիմա էլ որոշել է ընտրել Հայաստանին. Զախարովա
Բայց ոչ Հիմնարար սկզբունքներով ու ոչ էլ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Արցախը չի ճանաչվել Ադրբեջանի մաս։
Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 19-ին, 23-24-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-15մ/վրկ արագությամբ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ փաստացի հաստատելով ռազմական գործողությունների փաստը՝ իբր «հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու» կեղծ պատրվակով։
Արդեն մի քանի ժամ է՝ ադրբեջանական զորքերը ռմբակոծում են Արցախի գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում, մայրաքաղաք Ստեփանակերտը. Ակնհայտ է, որ Ադրբեջանի նպատակը Արցախի ամբողջական հայաթափումն է՝ ցեղասպանության գնով։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը:
«Արցախում պատերազմական իրավիճակ է։ Թշնամու թիրախում հայկական դիրքերն են, սակայն մեծ մասամբ թիրախավորվում են նաև խաղաղ բնակավայրերը։
Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ամիսներ շարունակված Արցախի շրջափակումը վերացնելու հարցում միջազգային հանրության ձախողումը հանգեցրեց Ադրբեջանի կողմից նոր լայնամասշտաբ հարձակման իրականացման։
ՌԴ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, դադարեցնել արյունահեղությունը. Զախարովա
Ըստ բաց աղբյուրների տարածած տեղեկության՝ ադրբեջանական զինված ուժերը խաղաղ բնակչության ուղղությամբ կիրառում են տարբեր խոշոր տրամաչափի զենքեր, այդ թվում՝ հրետանի։ Այդ առնչությամբ ահազանգեր են ստացվել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։
Ադրբեջանի և Ղարաբաղի միջև երկխոսության ապահովման համար անհապաղ հրադադարի անհրաժեշտություն կա։ Տեղեկությունը X-ի իր էջում հայտնել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Ինչպես նախորդիվ, այնպես էլ այժմ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրություններում և ԶԼՄ-ներում շարունակում է տեղ գտնել այն կեղծ պնդումը, համաձայն որի Լեռնային Ղարաբաղում առկա են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա և անձնակազմ:
Մենք ողջունում ենք հումանիտար օգնության հերթական խմբաքանակի հասցնելը Ղարաբաղ. Զախարովա
Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում բրիֆինգի են հրավիրվել Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները, որին մասնակցել են Ադրբեջանի նախագահի օգնական-Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը և երկրի փոխարտգործնախարար Ֆարիզ Ռզաևը:
Ագրեսիայի ալիքը գալիս է Հայաստանի ուղղությամբ` երկրի հյուսիսը հարավից կտրելու հեռանկարով։ Պատահական չէ օրերս ակտիվացած խոսույթը «Զանգեզուրյան միջանցքի» մասին, որը, ըստ Բաքվի ու Անկարայի, կարող է բացվել արդեն այս տարի։ Դրան է նպաստում նաև միջազգային իրավիճակը, այդ թվում` նոր ձևավորվող տրանսպորտային ճարտարապետությունը, ինչը մասին օրերս գրել էի։
«Կարծում էինք` միայն Ասկերանի ուղղությունից են կրակոցները, սակայն ձայնով հասկանում եմ, որ նաև Շուշիի կողմից են կրակում։ Բոլոր կողմերից Ստեփանակերտը ռմբակոծում են…Ռմբակոծում են այնպես, ինչպես չեն ռմբակոծել 44–օրյա պատերազմի ընթացքում»,– նշեց պատգամավորը։