
Վերջին 15 րոպեի ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են լսվել. Բեգլարյան

Վերջին 15 րոպեի ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են լսվել: Այս մասին X-ում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Ռազմական գործողությունները շարունակվում են, և Արցախի պաշտպաններն ամեն ինչ անում են արյունալի ցեղասպանությունը կանխելու համար»,- գրել է նա:
Ավելի վաղ Բեգլարյան գրել էր, որ ադրբեջանական ուժերը ժամը 19:00-ի սահմաններում ավիահարված են հասցրել Մարտակերտ քաղաքի տարածքում և Ասկերանի շրջանի գյուղերին:
«Հրետակոծություններն ու մարտերը շարունակվում են, զոհերի/վիրավորների թիվը խաղաղ բնակիչների և զինվորականների շրջանում աճում է»,-ավելացրել էր նա: