Հայտարարությունում նաև ընդգծվում է հակամարտության խաղաղ կարգավորման, կողմերի միջև երկխոսության, ուժի չկիրառման և հակամարտության լուծման հարցում «տարածքային ամբողջականության և ինքնորոշման» կարևորությունը։
Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համառ դիմադրություն են ցույց տալիս:
Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակում են մնալ ադրբեջանական զինուժի ուղիղ թիրախում։
Կենսական ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորումը, որն ավելի շատ տառապանքներ ու զրկանքներ է պատճառում խաղաղ բնակչությանը, Ադրբեջանի հերթական ահաբեկչությունն է։
Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կա 35 վիրավոր՝ 13 երեխա, 15 կին և 7 տղամարդ։ Այս մասին հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրում է։
Միայն տիեզերական մասշտաբի Չմարդը կարող է Արցախում տեղի ունեցողին այս իշխանության նման լկտիաբար, անսիրտ ու անհոգի հետևի:
ԱՄՆ պետքարտուղարությունը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի՝ սեպտեմբերի 19-ին կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ։
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ պետքարտուղարությունը։
Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ սանձազերծած հարձակումներին։
Ի՞նչ անել։ Եղե՛ք առաջնորդ։ Յուրաքանչյուրդ ձեր տեղում, ձեր միջավայրում խոսքով, գործով, մտքերով առաջնորդեք մարդկանց ազգային ճանապարհով։ Գտե՛ք ձեզ պես այլ առաջնորդների և միավորե՛ք ձեր ջանքերը։ Սովորե՛ք ու սովորեցրե՛ք։
Իտալայի Սենատի պատգամավորներ Ռաֆաելե Սպերանցոնը, Պիեռ Ֆերդինանդո Կազինին և Իվան Սկալֆարոտտոն անդրադարձել սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանին սանձազերծած ագրեսիային։
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական էսկալացիայի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում հակամարտող կողմերին անհապաղ դադարեցնել արյունահեղությունը, դադարեցնել մարտական գործողությունները և բացառել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերը:Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Ադրբեջանը ահաբեկչական հարձակում է իրականացնում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության վրա։ Այս մասին Մարուքյանն ասել է Al-Jazeera-ին տված հարցազրույցում։
Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի դեմ ռազմական գործողությունների մասին Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունը մեծ տագնապ է արթնացնում։
Մինչ այդ տեղեկություններ կային, որ թշնամին գրավել է նաև Ամարասի վանքը։
Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններն անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանում Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների (Fratelli d’Italia-ECR) պատվիրակության ղեկավար Կառլո Ֆիդանցան։
Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը ԼՂ-ում։ Այս մասին X-ի իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ կազմված փաստաթղթերը։
Փաշինյանի ամառանոցը ոստիկանական շղթաներով շրջապատված է
Ադրբեջանական ագրեսիայի արդյունքում զոհվել է ԼՂ Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը։
Կառավարության առջև այսօր՝ սեպտեմբերի 19-ին, բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության լուսաձայնային նռնակների կիրառելու հետևանքով մի շարք քաղաքացիներ վնասվածքներ են ստացել։
Եվրոպան չի կարող անտարբեր դիտել հայ ժողովրդի դեմ հերթական ցեղասպանությունը։ Այս տեսակետը հայտնել է իտալական կուսակցությունների Noi Moderati դաշինքի առաջնորդ Մաուրիցիո Լուպին՝ անդրադառնալով սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Բաքվի ծավալած ագրեսիային։
ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուժայինները վնասվածքներ են հասցրել նաև Գեղամ Մանուկյանին:
Կառավարության շենքի մոտ սեպտեմբերի 19-ին բախումների հետևանքով նախնական տվյալներով տուժել է 34 անձ, որից 16-ը ոստիկան, 18-ը քաղաքացիական անձինք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Լրագրող Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հեղաշրջում չկա, բայց կան հեղաշրջում դատապարտող, պետականությունը իբրև թե պաշտպանող հարյուրավոր մարդիկ։
Հանրապետության հրապարակում շարունակվող զանգվածային հավաքի ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից օպերատիվ տվյալների իրացման արդյունքում հավաքի երեք մասնակիցների մոտ հայտնաբերվել են սառը զենքեր՝ դանակներ։
Ադրբեջանը, օգտվելով կապի, վառելիքի ու տրանսպորտի բացակայությունից, օգտվելով նրանից, որ գիշեր է, շարունակում է (այս պահին էլ) խաղաղ բնակավայրերի (Ստեփանակերտ, Մարտունի և այլն), խաղաղ բնակիչների` հղի կանանց ու երեխաների, տարեցների թիրախավորված ռմբակոծումը: