Պահանջում ենք ՀՀ-ի անունից անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը․ «Հայաքվե»

«Հայաքվե» նախաձեռնության շտաբը հայտարարություն է տարածել․ որում ասվում է․

«Հայաքվե քաղաքացիական նախաձեռնության շտաբը, արձանագրելով 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության վրա Ադրբեջանի ԶՈՒ լայնամասշտաբ հարձակումը՝

1․ խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքն ու փաստացի անգործությունը ադրբեջանական ագրեսիային անհապաղ հակազդման հարցում․

2․ ՀՀ իշխանություններից վճռականորեն պահանջում է հրաժարվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման ուղեգծից։ Ի կատարումն այս քայլի՝ պահանջում ենք ՀՀ-ի անունից անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը․

3․ ՀՀ իշխանություններից պահանջում է ստանձնել Արցախի Հանրապետությունում բնակվող տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիների անվտանգության երաշխավորման սահմանադրական պարտավորությունը․

4․ Կոչ է անում մեր բոլոր քաղաքացիներին՝ հաջակցություն այս պահանջների՝ միանալու ՀՀ Կառավարության շենքի առջև այս պահին հավաքված մեր բազմաթիվ հայրենակիցներին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930