Ադրբեջանի հարձակումները Լեռնային Ղարաբաղում մեծացնում են հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտումների վտանգը․ Freedom House

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ՝ ընդգծելով, որ տարածաշրջանի դեմոգրաֆիկ պատկերի փոփոխման ցանկացած փորձ ապօրինի ու անընդունելի է։

«Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կառավարության բռնի հարձակումները Լեռնային Ղարաբաղում՝ մեծացնելով տարածաշրջանի հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտումների վտանգը։ Տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը ստիպողաբար փոխելու ցանկացած փորձ անօրինական է և անընդունելի։

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը պաշտպանել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը, կանխել մարդկության դեմ հանցագործությունները տարածաշրջանում և պահանջել Ադրբեջանի կառավարությունից՝ լինել պատասխանատու տարածաշրջանի հայերի բարօրության համար»,- նշված է Freedom House-ի՝ «X»-ի (նախկին Թվիթեր) միկրոբլոգում, որտեղ իրավապաշտպան կազմակերպությունը նաև կիսվել է Politico-ի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ հասցեական հոդվածով։

Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին սկսած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում գտնվում է 80 վիրավոր, նախնական տվյալներով ՝15-ը քաղաքացիական անձիք են։ Արձանագրվել է մահվան 5 դեպք: Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում կիրառում է հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930